National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.05.2024
Պետբյուջեի եկամուտները նախորդ տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը. Ռուստամ Բադասյան
1 / 17

Պետական եկամուտների կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 11 միջոցառում. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում:

  Քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

  Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ տարվա ընթացքում միջոցառումները 3-ով ավելացել են: «Հարկային եւ մաքսային ծառայություններ» անվանմամբ  ծրագրի  համար ճշտված պլանով նախատեսված էր հատկացնել 40 մլրդ 249 մլն դրամ, կատարողականը կազմել է 95 տոկոս՝ փաստացի ծախսվելով 3 մլրդ 202 մլն դրամ: Սա 35 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի փաստացի ծախսը, երբ ծախսվել էր  28 մլրդ դրամ 305 մլն դրամ:

  ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ պետական բյուջեի  եկամուտները հաշվետու տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը: «Մեր դիտարկումներով ստվերը վերջին 3 տարիներին  կրճատվել է: 2023 թվականին իրականացվել են 2022 թվականի  ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի հարկային ճեղքի գնահատումներ եւ պարզվել է, որ հարկային ճեղքը կազմում է ՀՆԱ-ի 3.06 տոկոսը, ինչը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0.5 տոկոսային կետով»,- ասել է ՊԵԿ նախագահը:

  Ռուստամ Բադասյանն ադրադարձել է նաեւ հարկեր/ՀՆԱ ցուցանիշին: «Այն կկազմի 23.9 տոկոս, ինչը, եթե հիպոտեկային վարկի եկամտային հարկի վերադարձն էլ ներառենք հաշվարկում, 0.84 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից»,- հավելել է Ռուստամ Բադասյանը՝ հաջորդիվ մանրամասն ներկայացնելով իրականացված ծախսերի արդյունքային ցուցանիշները:

  Զեկուցողը նշել է, որ արդիականացվել են մաքսային սահմանի անցման կետերը: Մասնավորապես, կառուցվել է Մարգարայի անցման կետը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրամիության աջակցությամբ իրականացվում են Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցման ու արդիականացման աշխատանքները: Իրականացվել է Գոգավանի անցման կետի ընթացիկ նորոգում, շարունակվում են Բագրատաշենի անցման կետի ընդլայնման եւ արդիականացման աշխատանքները: «Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ մաքսային ձեւակերպումների ժամանակահատվածը` երկիր մուտք գործելիս մինչեւ ապրանքի բացթողումը, 2-3 օրվա փոխարեն դարձել է 2-3 ժամ: 2023 թվականի ընթացքում արդեն 8955 բեռնատար մեքենա այս ընթացակարգով է սպասարկվել»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են հարկային վարչարարությանը, արտահանման ընթացակարգերի պարզեցմանը, տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ վերահսկողության հարցին,  շրջանառության հարկի շեմի իջեցմանը կամ այն  ընդհանրապես  հանելու հնարավորությանը, հացի արտադրությամբ զբաղվող փոքր կազմակերպությունների գործունեությանը, զարտուղի ճանապարհներով երկիր ներմուծվող բջջային հեռախոսներին, սուպերմարկետներում ստուգումներին, ընթացիկ տարում հարկերի հավաքմանը եւ այլն:
 


31.05.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մայիսի 31-ին Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:   Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:   Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ: ...

31.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2023 թվականին պետական բյուջեից հատկացվել է 25.3 մլրդ դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 22 մլրդ դրամ կամ 87 տոկոս: Այս մասին ասել է կառույցի ղեկավար Մխիթար Հայրապետյանը: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտակա...

31.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 31-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: Քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա համագործակցությանը վերաբերող հարցեր: ...

31.05.2024
2023 թ. Էկոնոմիկայի նախարարությունը 5 ծրագրի շրջանակում իրականացրել է 25 միջոցառում
Էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի 5 ծրագրի շրջանակում իրականացրել է 25 միջոցառում: Պլանավորվել էր 64 մլրդ 784 մլն դրամ, փաստացի ծախսվել է 62 մլրդ 722 մլնդ դրամ՝ ապահովելով 96 տոկոս կատարողական: Նախորդ տարվա համեմատ գումարն աճել է 15 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհանն...

31.05.2024
Առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների գործընթացը. Քրիստինե Ղալեչյան
2023 թվականին ՏԿԵՆ իրականացրել է 21 ծրագիր եւ 138 միջոցառում: Գումարը կազմել է գրեթե 270 մլրդ դրամ, տարեկան ճշտված պլանի նկատմամբ կատարողականը եղել է 98,2 տոկոս. այս մասին մայիսի 31-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մ...

31.05.2024
Հակոբ Արշակյանի ողջույնի խոսքը Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Ինժեներական քաղաքում: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նախ անդրադարձել է ոլորտ...

31.05.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում...

31.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am