Տպել
06.06.2024
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
1 / 7

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս համատեքստում գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները» թեմայով:

Այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն էին քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած մեկ այլ քննարկման ժամանակ: Այսօր հյուրերը եկել էին առաջարկներով. Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը միության անունից առաջարկել է ստեղծել Կաթ արտադրողների միություն, որում ներգրավված կլինեն կաթ արտադրող-մատակարարող մասնագետներ: Առաջարկն ընդունվել է: Մինչ միության ստեղծումը՝ կգործի աշխատանքային խումբ-հանձնաժողով, որը կզբաղվի միության ստեղծման աշխատանքներով:

Կաթ արտադրողների միության ստեղծման աշխատանքները կազմակերպելու նպատակով կազմավորվելիք աշխատանքային խմբում ընդգրկված կլինեն մասնավոր, հասարակական, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի պանրագործների միության, Հայ կաթ կաթնամթերք արտադրողների միության, մասնավոր ձեռնարկությունների տնօրեններ, ներկայացուցիչներ, ֆերմերներ:

Քննարկման ժամանակ ներկաները բարձրացրել են կաթի իրացման խնդիրների, գնի, կաթի որակի եւ քանակի, կովերի ցեղատեսակների հետ կապված հարցեր, ընդգծել, որ խնդիրները նոր չեն, որոնք տարիների ընթացքում լուծում չեն ստացել, թեեւ պարբերաբար բարձրաձայնվել են:
 


06.06.2024
Պաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց...