National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.06.2024
Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկումները
1 / 19

Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝  203 միջոցառմամբ: Սկզբնական հաստատված պլանը եղել է 250 մլրդ 268 հազար դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 232 մլրդ 998 մլն դրամ, փաստացի ծախսերը՝ 218 մլրդ 780 մլն դրամ: Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 93.9 տոկոս, նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել 8.3 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի  համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը՝ ըստ ոլորտների ֆինանսական ցուցանիշների:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն իրականացրել է 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ: Տարեկան սկզբնական պլանը կազմել է 374 մլն դրամ, ճշտված պլանը՝ 369 մլն դրամ: Կատարվել են 368 մլն դրամի փաստացի ծախսեր՝ ճշտված պլանի համեմատ 99.3 տոկոս կատարողականով, նախորդ տարվա համեմատ  ծախսերն աճել են 13.5 տոկոսով:

Հանրային հեռարձակողի խորհուրդն իրականացրել է 1 ծրագիր՝ 7 միջոցառմամբ: Տարեկան սկզբնական պլանը կազմել է 7 մլրդ 676 մլն դրամ, կատարվել են 7 մլրդ 721 մլն դրամի փաստացի ծախսեր, կատարողականը կազմել է 92.3 տոկոս, նախորդ տարվա համեմատ  ծախսերը կազմել են մոտ 61.2 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձին միջոցառումներով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գլխավոր հանձնակատարի  գրասենյակն իրականացրել է 2  ծրագիր՝ 10 միջոցառմամբ: Տարեկան սկզբնական պլանը կազմել է 636 մլն դրամ, ճշտված պլանը՝ 812 մլն դրամ, փաստացի կատարողականը՝ 793 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 10.1 տոկոսով:

Այնուհետեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարվա ընթացքում նախարարության իրականացրած աշխատանքներն ու արդյունքները, տնտեսումները,  նշել նաեւ թերակատարումներն ու խնդիրները: Նախարարը հայտնել է, որ տարեցտարի ավելանում են ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող ֆինանսական միջոցները: «2024 թվականի բյուջեն 2023 թվականի համեմատ ավելի է ավելի քան 38 տոկոսով: Սա նշանակում է, որ ծավալային իմաստով շատ ավելի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել եւ նախարարության աշխատանքների ծավալն էապես աճել է: Միեւնույն ժամանակ, մեր խնդիրները շարունակում են հիմնականում մնալ նույնը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ թերակատարումների հիմնական մասը վերաբերում է կապիտալ ծախսերին, թեեւ նախորդ տարի շուրջ 9 մլրդ դրամով ավելի կապիտալ ծախսեր են իրականացվել:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարվա ցուցանիշները շատ ավելի բարելավված կլինեն:

Նախարարն անդրադարձել է կառուցվելիք Ակադեմիական քաղաքին:

Նրա խոսքով 2023 թվականին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը նույնանուն ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է:

«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին Ակադեմիական քաղաքի պատկերացումը եւ հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաեւ ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը:

Զուգահեռաբար շրջանառվում են մի քանի այլ նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով: Բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:

Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ Ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաեւ իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Գերատեսչության ղեկավարը  կարեւորել է նաեւ բուհերի ընդունելության քննությունները 2 փուլով անցկացնելու վերաբերյալ նախորդ տարի ընդունված կարգը, ինչը նվազեցրել է դիմորդների քննական սթրեսն ու լարվածությունը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի  գրասենյակի պատասխանատուները ներկայացրել են նախորդ տարի իրականացրած  աշխատանքներն ու կատարողականները:


05.06.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
2023 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտում իրականացրել է 6 ծրագիր՝ 36 միջոցառմամբ: Պլանավորված ցուցանիշը կազմել է 38 մլրդ 114 մլն դրամ, փաստացին՝ 41 մլրդ 585 մլն դրամ: Կատարողականը կազմել է 98.9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ԱԺ տարա...

05.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հետ
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հետ: Հանդիպմանը քննարկվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, Եվրոպայում եւ Միջին Արեւելքում: Ալեն Սիմոնյանը Նատաշա Պիրց-Մուսար...

05.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին աշխատանքային ճաշի շրջանակում հանդիպել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ «Քաղաքաց...

05.06.2024
Հարկային արդյունավետ վարչարարություն իրականացնելուն միտված օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր` հարկային մարմնին հարկային հսկողո...

05.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական փոփոխությունները` այստե...

05.06.2024
Խաղային ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով նախաձեռնության կարգավորման հիմքում խաղային ոլորտի հստ...

05.06.2024
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 5-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչներ: Քննարկումներն ընթացել են Ազգային ...

05.06.2024
Խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը
Կարեւորում ենք Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր մակարդակներում: Ուրախ ենք, որ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական կապերը եւս դինամիկ զարգանում են: Անգնահատելի է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը` ողջունելով Ֆրա...

05.06.2024
Առաջարկվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ
«Պետական տուրքի մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը եւ պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման ու հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հան...

05.06.2024
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող նախաձեռնությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կ...

05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին
Նախագծի ընդունմամբ կմիանանք ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ին. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում առաջին ընթերց...

05.06.2024
Հարցի քննարկումը հետաձգվել է
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստի օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծն էր: Հարցի քննարկումը հետաձգվել է զեկուցողի՝ Հայաստանում չլին...

05.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am