Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.06.2024
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 80-րդ կետով.

«80) խոշոր շահում՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ միանվագ 5 միլիոն դրամ կամ ավելի չափով ստացվող շահում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 30-րդ կետի «շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը» բառերը փոխարինել «շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի եւ բուքմեյքերային գործունեության կազմակերպումը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ կետերով.

«3) խաղային հաշվի միջոցով ստացվող շահումից (բացառությամբ խոշոր շահումից, գովազդային վիճակախաղից ստացվող շահումից, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա չունեցող անձից ստացվող շահումից) եկամուտը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա ընթացքում ստացված շահումների (բացառությամբ խոշոր շահման) եւ կատարված խաղադրույքների կամ մասնակցության վճարների (բացառությամբ խոշոր շահման հետ անմիջականորեն կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի) դրական տարբերություն.

4) խաղային հաշվի միջոցով ստացվող խոշոր շահումից եկամուտը հաշվարկվում է որպես խոշոր շահման եւ անմիջականորեն դրա ստացման հետ կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի դրական տարբերություն:»:

Հոդված 4. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետից հանել «, խաղարկությունով, ոչ խաղարկությունով եւ համակցված վիճակախաղերի, ինչպես նաեւ տոտալիզատորի մասնակիցների դրամական եւ իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում եւ (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 150-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «2-15-րդ մասերով» բառերը փոխարինել «2-18-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-18-րդ մասերով.

«16. «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող անձից ստացված շահումների (բացառությամբ սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված դեպքերի) մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով:

17. Հարկային գործակալից ստացված խոշոր շահումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

18. Սույն հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված դեպքերից տարբերվող դեպքերում ստացվող շահումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտները վերաբերում են շահումներին, բացառությամբ խոշոր շահումների եւ գովազդային վիճակախաղից ստացվող շահումների:»:

Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյ՟քե՟րային գործունեության կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության կամ վիճակախաղերի կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետից հանել «խաղատների եւ (կամ)» բառերը:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

26.06.2024
Երեւան
ՀՕ-269-Ն