ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`
1) 1-ին մասը «գործունեության» բառից հետո լրացնել «եւ քաղաքաշինական օբյեկտներում» բառերով.
2) 4-րդ մասի «հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի» բառերը փոխարինել «հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի յոթերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 2.1-ին հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Քաղաքաշինության բնագավառում ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը մշակում է քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները` գնահատելով օբյեկտի տեսակը: Քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները մշակելիս ստուգում իրականացնող մարմինը կարող է գնահատել նաեւ քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների` կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնողների ռիսկայնությունը:».
2) 2-րդ մասի 3-րդ կետը «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը ներառում է հետեւյալ տեղեկությունները.
1) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը.
2) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները (առկայության դեպքում).
3) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.
4) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնությունը.
5) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:».
4) 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում քաղաքաշինական օբյեկտները,» բառերով, իսկ «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո` «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների» բառերով.
5) 7-րդ մասի`
ա. առաջին պարբերությունը «4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով» բառերից հետո լրացնել «, 4.1-ին մասի 1-3-րդ կետերով» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը «(առկայության դեպքում),» բառերից հետո լրացնել « իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` նաեւ յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտի անվանումը,» բառերով, իսկ «յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ» բառերից հետո` «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը,» բառերով.
2) 3-րդ մասը «մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սննդամթերքի անվտանգության» բառերից հետո լրացնել «, հրդեհապայթունավտանգ շարժական օբյեկտներում հրդեհային անվտանգության» բառերով:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն տնտեսավարող սուբյեկտում եւ միեւնույն բնագավառում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` միեւնույն քաղաքաշինական օբյեկտում` կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետեւյալ հաճախականությամբ.».
2) 3-րդ մասի 1-3-րդ կետերը «սուբյեկտների մոտ» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում» բառերով.
3) 3-րդ մասի երրորդ պարբերությունը «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների» բառերով.
4) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Ստուգում իրականացնող մարմինն իրավունք ունի մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնելու քաղաքաշինական օբյեկտներում եւ ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն` այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների ողջ ժամանակահատվածում` դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:».
5) 3.1-ին մասի 6-րդ կետի «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
17.07.2020
Երեւան
ՀՕ-369-Ն