Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 20-րդ կետի «:» նշանը փոխարինել «.» նշանով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21-րդ կետով.
«21) «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ հանցագործություն կատարելու կամ դատավճռի կատարման համար հետախուզվող անձանց»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: