Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Քրեական վարույթներով իրավական օգնությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքով:»
Հոդված 2. Օրենսգրքի 483-րդ հոդվածի 26-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: