Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետում «գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական եւ փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ» բառերը փոխարինել «գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքներ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «գիտահետազոտական աշխատանքների» բառերը փոխարինել «գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում «եւ «բ4»» բառերը փոխարինել « «բ4» եւ «բ5»» բառերով, եւ նույն կետում լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ5» ենթակետ.
«բ5. բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվող եւ տվյալ հարկային տարվա ընթացքում մինչեւ 30 (ներառյալ) վարձու աշխատողների եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց միջին տարեկան քանակ հայտարարագրած առեւտրային կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ստացած նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Որեւէ հարկային տարվա ընթացքում առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հայտարարագրված վարձու աշխատողների եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց միջին տարեկան քանակը 30-ը գերազանցելու դեպքում դրամական միջոցների՝ դեռեւս եկամուտ չհամարված մասը եկամուտ է համարվում միջին տարեկան քանակը 30-ը գերազանցելու հարկային տարում:
Սույն ենթակետի պահանջների պահպանմամբ սույն ենթակետը կիրառվում է նաեւ այն առեւտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք հարկային տարվա ընթացքում բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից բացի, ստացել են նաեւ այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
Սույն ենթակետի կիրառության նպատակով, աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում ամբողջական ամիսների յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով ամբողջական ամիսների թվի վրա, իսկ եթե առեւտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետական գրանցում է ստացել (հաշվառվել է) դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում այդ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ առկա աշխատողների քանակը:
Ամբողջական ամիսների մեջ չեն ներառվում առեւտրային կազմակերպության գրանցման (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման) ամիսը, պետական ռեգիստրի գործակալության կողմից առեւտրային կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) լուծարման (հաշվառումից հանելու) գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրվանից մինչեւ լուծարումն (հաշվառումից դուրս գալու) ընկած օրը ներառող ամիսները, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցնելու ամիսները:
Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ տվյալ հարկային տարվա ընթացքում առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ամբողջական ամիսներ առկա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ առեւտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետական գրանցում է ստացել (հաշվառվել է) դեկտեմբեր ամսին,»:
Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 9-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետ.
«10) Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներն իրականացնող՝ Օրենսգրքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարողներից ստացված ծառայությունների եւ ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի ՝
1) 2-րդ մասում՝ 3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ նույն մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետ.
«4) Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող եւ Կառավարության ձեւավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումների աշխատանքների շրջանակներում ամիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներմուծվող, ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) կամ լիզինգով (տարատեսակներով) ստացվող հիմնական միջոցների (բացառությամբ՝ հիմնական միջոց համարվող անշարժ գույքի) ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի:
Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը եւ կազմը, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից աշխատանքները որպես գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումների աշխատանքներ որակելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Սույն կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում են հարկային պարտավորությունների վերահաշվարկներ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:»,
1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով, համախառն եկամուտը նվազեցվում է անմիջականորեն շահութահարկ վճարողի կողմից կամ նրա պատվերով իրականացվող Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքների վրա կատարվող ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման հարկային տարվա ընթացքում ամբողջովին:»:
Հոդված 6. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաեւ՝
1) ստացվող շահաբաժինները,
2) բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվող ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված` Կառավարության կողմից սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսը, բայց ոչ ավելի, քան տվյալ հարկային տարվա համար առանց` սույն կետով եւ սույն մասի 3-րդ կետով սահմանված նվազեցումների, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը:
Սույն կետով սահմանված նվազեցումը կատարվում է՝ անկախ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Սույն կետի պահանջների պահպանմամբ սույն կետը կիրառվում է նաեւ այն ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ, որոնք հարկային տարվա ընթացքում բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից բացի ստացել են նաեւ այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.
3) Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող եւ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված՝ մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքներում անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված՝ Կառավարության կողմից հաստատված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված մասնագիտական անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսը, բայց ոչ ավելի, քան տվյալ հարկային տարվա համար առանց սույն կետով եւ սույն մասի 2-րդ կետով սահմանված նվազեցումների՝ սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը: Սույն կետով սահմանված նվազեցումը կատարվում է անկախ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Oրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում են հարկային պարտավորությունների վերահաշվարկներ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:»:
Հոդված 7. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «2-15-րդ մասերով» բառերը փոխարինել «1.1-15-րդ մասերով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.
«1.1. Հարկային գործակալը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող եւ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված՝ մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքներում (այդ թվում՝ սեփական կարիքների համար) ներգրավված՝ Կառավարության կողմից հաստատված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված մասնագիտական անձնակազմին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:
Oրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում են հարկային պարտավորությունների վերահաշվարկներ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:»:
Հոդված 8.
Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) |
Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված՝ գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ | 2»: |
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2032 թվականի հունվարի 1-ը:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով խմբագրվող Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի գործողությունը տարածվում է նաեւ 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը 2025 թվականին կկազմի 29.3 մլրդ ՀՀ դրամ, 2026-2027թթ. յուրաքանչյուր տարվա համար 30.0 մլրդ ՀՀ դրամ, իսկ եկամուտների էական նվազեցում չի ակնկալվում:
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ