Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13.4-րդ հոդվածի 1-ին մասը ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով» բառերից եւ կետադրական նշանից հետո լրացնել «, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» կետադրական նշաններով եւ բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել նոր՝ 13.6-րդ հոդվածով.
«Հոդված 13.6. Բանկային գաղտնիքի տրամադրումը Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:
2. «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: