Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-92714-26.09.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-202-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերը չեղյալ ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը չեղյալ ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածը չեղյալ ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 104-րդ հոդվածի 7-10-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: