Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-92713-26.09.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-209-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերը չեղյալ ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով չեղյալ ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: