Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-92710-26.09.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 8-րդ հոդվածի 4-րդ մասում, 9-րդ հոդվածի 2-րդ մասում, 11-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, 20-րդ հոդվածի 1-ին եւ 11-րդ մասերում «տարածքային» բառերը փոխարինել «ընտրատարածքային» բառերով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «տվյալ համայնքում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) վերնագրում «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով,

2) 2-րդ մասում «հաշվեհամարներ» եւ «հաշվեհամարներից» բառերը փոխարինել «հաշիվներ» եւ «հաշիվներից» բառերով,

3) 3-րդ մասում «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով,

4) 4-րդ մասում «նվիրատվություններ» բառը փոխարինել «մուծումներ» բառով,

5) 5-րդ մասում «նվիրատվություն» եւ «նվիրատվությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «մուծում» եւ «մուծումները» բառերով,

6) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

7) 7-րդ եւ 8-րդ մասերում «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով,

8) 9-րդ մասում «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով,

9) 12-րդ մասում «հաշվեհամարներ» բառը փոխարինել «հաշիվներ» բառով,

10) 16-րդ մասում «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «կամ այն հիմնադրամները» բառերը, իսկ «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 4-րդ կետում եւ 2-րդ մասում «տարածքային» բառերը փոխարինել «ընտրատարածքային» բառերով,

2) 1-ին մասի 3-րդ կետում «տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ տեքստում «տարածքային» բառերը փոխարինել «ընտրատարածքային» բառերով,

2) 3-րդ մասում «Տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ տեքստում «տարածքային» բառերը փոխարինել «ընտրատարածքային» բառերով,

2) 8-րդ մասում «տարածքային հանձնաժողովների» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների» բառերով:

Հոդված 8.

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով կատարվող փոփոխության արդյունքում նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունում է սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո մինչեւ դրա ուժի մեջ մտնելու պահը: Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ուժի մեջ է մտնում սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից: