Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1.2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1.12-րդ կետը լրացնել նոր 2.1-ին ենթակետով.
«2.1) Կուսակցության կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության կամ անհամապատասխանության մասին տեղեկանքի տրամադրման համար
բազային տուրքի 10-ապատիկի չափով»:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 3.1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: