Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.4-րդ մասով.
«52.4. անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվություն տրամադրելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«
21) |
Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն եւ վաճառք |
|
|
ա. ֆիզիկական անձանցից |
տարեկան բազային տուրքի |
|
բ. իրավաբանական անձանցից |
տարեկան բազային տուրքի |
»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: