Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով.
«7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 22-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«22. Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հաշվեքննիչ պալատում վերապատրաստման ծրագիրը հաստատում է Հաշվեքննիչ պալատը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: