Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-927-26.09.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «թեկնածուի (կուսակցության)» բառերը եւ կետադրական նշանը փոխարինել «թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով եւ կետադրական նշաններով,

2) լրացնել նոր՝ 2-րդ մասով.

«2. Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են պարբերաբար՝ Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքի 7.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի:»,

2) 2-4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 7.1-ին հոդվածով.

«Հոդված 7.1. Ընտրություններ նշանակելու եւ անցկացնելու արգելքը: Ընտրությունների նշանակումը եւ անցկացումը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո

1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում:

2. Ռազմական դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում: Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվում եւ անցկացվում են միայն այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ:

Սույն մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու կողմից անուղղակի ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի ընտրությունների վրա:

3. Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվելուց հետո մինչեւ թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկիզբը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է դադարեցված:

Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում:

Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչեւ համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորվումը, ավագանու ձեւավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի: Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո կասեցված ընտրական գործընթացի դեպքում սույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված իրերի պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո՝ անհապաղ, հանդես է գալիս Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացը համապատասխանաբար դադարեցված կամ կասեցված լինելու մասին հայտարարությամբ եւ դրա վերաբերյալ ծանուցում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին:

4. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ռազմական կամ արտակարգ դրության հայտարարվելու պահից կասեցված ընտրական գործընթացը վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո, այն հաշվարկով, որ ընտրությունները անցկացվեն ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելուց հետո կասեցված ընտրական գործընթացը վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում պատճառաբանված որոշում է կայացնում ընտրական գործընթացի վերսկսման մասին, որում նշում է կատարվում ընտրական գործընթացը վերսկսելու օրվա եւ ընտրական գործընթացի այն պահի վերաբերյալ, որից պետք է շարունակվի ընտրական գործընթացը, կամ Ազգային ժողովի ընտրական գործընթացի դադարեցված լինելու մասին եւ դրանց մասին հանդես է գալիս հայտարարությամբ:

5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում պատճառաբանված որոշում է կայացնում ընտրական գործընթացի վերսկսման մասին, որում նշում է կատարվում ընտրական գործընթացի այն պահի վերաբերյալ, որից պետք է շարունակվի ընտրական գործընթացը, կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացի դադարեցված լինելու մասին եւ դրանց մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ռազմական կամ արտակարգ դրության հայտարարվելու պահից կասեցված ընտրական գործընթացը վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո 10-րդ օրը:

6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում մինչ ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը ընտրական գործընթացների իրականացված գործողությունների՝ ընտրական գործընթացների վերսկսումից հետո կրկնելու որոշման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատճառաբանում է դրանք կրկնելու անհրաժեշտությունը:

Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ քվեարկության օրվանից մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը կասեցված ընտրական գործընթացի վերսկսումից հետո նոր քվեարկության կազմակերպումը եւ անցկացումը պարտադիր է:

Ընտրական գործընթացները վերսկսվելուց հետո ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են, ինչպես նաեւ ընտրական գործընթացները իրականացվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

7. Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չնշանակված կամ չանցկացված՝ Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակվում եւ անցկացվում են սույն հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 122.1-ին եւ 128.1-ին հոդվածներով սահմանված ժամկետներում:

8. Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով Ազգային ժողովի չնշանակված կամ չանցկացված ընտրությունները նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո, եւ անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո:

Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 4-րդ եւ 12-րդ մասերում նշված ընտրական գործընթացի դադարեցված լինելու մասին որոշում կայացնելու դեպքում Ազգային ժողովի չանցկացված ընտրությունները նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 10 օր հետո, եւ անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո:

9. Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չնշանակված կամ չանցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած օրերից առավել մոտ այն օրը, որ պահպանվեն հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները:

10. Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չնշանակված կամ չանցկացված ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են սույն օրենսգրքով հերթական ընտրությունների համար սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրությունների կազմակերպման եւ անցկացման՝ սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները:

11. Նոր քվեաթերթիկների, քվեարկության ծրարների եւ ինքնասոսնձվող դրոշմանիշների, ինչպես նաեւ ընտրական այլ նյութերի տպագրությունն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ հաշվի առնելով դրանց տպագրության անհրաժեշտությունը:

12. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ընտրական գործընթացների դադարեցման, կասեցման եւ վերսկսման վերաբերյալ սույն հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դրույթները կիրառվում են նաեւ Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկության եւ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի դեպքերում:

Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի դեպքում ռազմական կամ արտակարգ դրության հայտարարվելու պահից կասեցված ընտրական գործընթացը վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո 10-րդ օրը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում պատճառաբանված որոշում է կայացնում ընտրական գործընթացի վերսկսման մասին, որում նշում է կատարվում ընտրական գործընթացի այն պահի վերաբերյալ, որից պետք է շարունակվի ընտրական գործընթացը, կամ Ազգային ժողովի ընտրական գործընթացի դադարեցված լինելու մասին եւ դրանց մասին հանդես է գալիս հայտարարությամբ:

Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկության դեպքում ռազմական կամ արտակարգ դրության հայտարարվելու պահից կասեցված ընտրական գործընթացը վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո 10-րդ օրը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում պատճառաբանված որոշում է կայացնում ընտրական գործընթացի վերսկսման մասին, որում նշում է կատարվում ընտրական գործընթացի այն պահի վերաբերյալ, որից պետք է շարունակվի ընտրական գործընթացը, կամ Ազգային ժողովի ընտրական գործընթացի դադարեցված լինելու մասին եւ դրանց մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Վերաքվեարկության օրվանից մինչեւ քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը կասեցված ընտրական գործընթացի վերսկսումից հետո նոր վերաքվեարկության կազմակերպումը եւ անցկացումը պարտադիր է:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաքվեարկություն կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելուց հետո ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման դեպքում ընտրական գործընթացը իրավունքի ուժով համարվում է դադարեցված: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո՝ անհապաղ, հանդես է գալիս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացը դադարեցված լինելու մասին հայտարարությամբ եւ դրա վերաբերյալ ծանուցում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին:»:

Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերությունների «5 օրվա» թիվը եւ բառը փոխարինել «10 օրվա» թվով եւ բառով,

2) 5-րդ մասի չորրորդ պարբերությունը «ներկայացման կարգը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հայտարարագրում ներառված՝ հրապարակման ոչ ենթական տվյալների ցանկը» կետադրական նշաններով եւ բառերով,

3) 6-րդ մասը «համացանցային կայքում» բառերից հետո լրացնել «՝ բաց տվյալների ձեւաչափով» կետադրական նշաններով եւ բառերով,

4) 7-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասությունները «ըստ գտնվելու վայրի ընտրողների» բառերից հետո լրացնել «, նախընտրած վայրի ընտրողների» կետադրական նշաններով եւ բառերով,

5) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, քվեարկության եւ ընտրությունների արդյունքների մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, հանրային տեսալսողական հեռարձակողի եւ հանրային լսողական հեռարձակողի եթերով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակում է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ նաեւ այն համայնքների ցանկը, որտեղ անցկացվելու են ընտրությունները:

Սույն մասում սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային տեսալսողական հեռարձակողի եւ հանրային լսողական հեռարձակողի եթերով հրապարակում է տեղեկատվություն՝ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ ներկայացնելու ժամկետների, թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետների, ինչպես նաեւ քվեարկության օրվա եւ ժամանակի մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային տեսալսողական հեռարձակողի եւ հանրային լսողական հեռարձակողի եթերով ընտրողների համար հրապարակում է նաեւ տեղեկատվություն իրենց ընտրական տեղամասի համարի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու միջոցի եւ ձեւի վերաբերյալ:»,

6) 9-րդ մասի երկրորդ պարբերության «հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով» բառերը փոխարինել «հանրային տեսալսողական հեռարձակողի եւ հանրային լսողական հեռարձակողի ուղիղ եթերով» բառերով:

7) 11-րդ մասի առաջին նախադասության վերջում «հանձնարարությամբ» բառից հետո լրացնել «, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի գրավոր հանձնարարությամբ» կետադրական նշանները եւ բառերը,

8) 11.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11.1. Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությունն իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը եւ տեղամասային կենտրոնի համարը, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի դեպքում իրական ժամանակը եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը:

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը եւ համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Սահմանված կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից նաեւ տեսաձայնագրվում եւ հեռարձակվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների՝ արդյունքների ամփոփման նիստերը եւ վերահաշվարկը: Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը:

Կենտրոանական ընտրական հանձնաժողովը մասնագիտացված կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որով սահմանվում են նաեւ սույն մասով նախատեսված կարգով ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի եւ վերահաշվարկի տեսանկարահանման (տեսաձայնագրման) եւ միաժամանակյա համացանցային հեռարձակման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ տեղամասերի ցանկը:

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը եւ ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման (տեսաձայնագրման) եւ համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման եւ դրա որակի համար:

Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության հատուկ ստեղծած կայքում մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը: Կազմակերպության հետ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել ավելի երկար ժամկետ: Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) եւ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ ընտրական իրավունքի պաշտպանության շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը կարող է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ մինչեւ ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում՝ մինչեւ վերջնական դատական ակտի ընդունումը: Դիմումը պետք է ներառի ընտրության անվանումը եւ համապատասխանաբար այն ընտրական տեղամասի համարը կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը, որի տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերից պահանջվում է պատճենը, եւ դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:

Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերն արխիվացնում եւ քվեարկությունից հետո հինգ տարի ժամկետով պահպանում է մասնագիտացված կազմակերպությունը: Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերի արտահանման, իրավասու մարմնին հանձնման եւ արխիվացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»,

9) 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 8.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «հասարակական» եւ «մշտական» բառերը,

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)» բառերից եւ կետադրական նշանից հետո լրացնել «, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» կետադրական նշանով եւ բառերով,

3) 2-րդ մասի երկրորդ նախադասության հանել «Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների» բառերը,

4) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այլ համայնքի կամ նույն համայնքի այլ բնակավայրի հաշվառում ունեցող ընտրողները, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում նույն համայնքի այլ բնակավայրի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչեւ ժամը 14:00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (սույն հոդվածում այսուհետ միասին՝ լիազոր մարմին) ներկայացնում են դիմում՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու մասին՝ նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից եւ ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում եւ ծանուցում է դիմողին այդ մասին: Ծանուցման մեջ նշվում է գտնվելու վայրի ընտրական տեղամասի համարը եւ տեղամասային կենտրոնի հասցեն: Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով, էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:»,

2) 3.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.1. Ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչեւ ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից եւ ավելացնում նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում եւ ծանուցում է դիմողին այդ մասին: Ծանուցման մեջ նշվում է նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի համարը եւ տեղամասային կենտրոնի հասցեն:

Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային դիմումները կարող են ապահովվել ստորագրության՝ դիմողի համար ընդունելի ցանկացած եղանակով, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող այլ անձանց էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ չապահովված էլեկտրոնային դիմումներին կից ներկայացվում է նաեւ անձի հաշմանդամություն ունենալը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը:

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 40 օր եւ 20 օր առաջ:»,

3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տվյալ համայնքում ընտրելու իրավունք ունեցող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները եւ տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետները կարող են ընդգրկվել այն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետներ՝ ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները եւ տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետները ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչեւ ժամը 14.00-ն՝ նշելով այն ընտրական տեղամասի համարը, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետներ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել նաեւ նրան նշանակող կուսակցության կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, իսկ տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների դեպքում՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից՝ համապատասխանաբար՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի, տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի քվեարկության օրվանից առնվազն 14 օր առաջ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների եւ տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների անունից դիմում կարող են ներկայացնելու նաեւ այլ անձինք՝ ներկայացնելով նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Սույն մասում նշված դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով, էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից եւ ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում եւ ծանուցում է դիմողին այդ մասին: Ծանուցման մեջ նշվում է գտնվելու վայրի ընտրական տեղամասի համարը եւ տեղամասային կենտրոնի հասցեն:»,

4) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«5. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչեւ ժամը 14:00-ն, լիազոր մարմին ներկայացնում են դիմում՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում եւ ծանուցում է դիմողին այդ մասին: Ծանուցման մեջ նշվում է գտնվելու վայրի ընտրական տեղամասի համարը եւ տեղամասային կենտրոնի հասցեն: Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով, էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:»,

5) լրացնել նոր՝ 5.1-ին մաս.

«5.1. Սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու եւ ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ծանուցման ձեւերը եւ կարգը, ինչպես նաեւ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումների ձեւը եւ էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու եւ ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումները մերժելու դեպքում լիազոր մարմինը եռօրյա ժամկետում ծանուցմամբ հայտնում է համապատասխան դիմումը մերժված լինելու մասին:»,

6) 7-րդ մասի առաջին պարբերությունում «7» թիվը փոխարինել «12» թվով,

7) 9-րդ մասում «10 օր եւ 6 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 10 օր եւ 6» թվերը եւ բառերը փոխարինել «15 օր եւ 9 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 15 օր եւ 9» թվերով եւ բառերով,

8) 11-րդ մասում «10 օր, 5 օր եւ 3 օր» թվերը եւ բառերը փոխարինել «15 օր եւ 5 օր» թվերով եւ բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ըստ գտնվելու վայրի ընտրողների» բառերից հետո լրացնել «, նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների» կետադրական նշանով եւ բառերով,

2) 1-ին մասը լրացնել նոր՝ երրորդ նախադասությունով՝

«Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ ըստ առանձին բաժինների ներառվում են նաեւ ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների ցուցակները, իսկ մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ առանձին բաժնով ներառվում է նաեւ ըստ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների ցուցակը:»,

3) 4-րդ մասում «1200» թիվը՝ իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «1100» թվով:

Հոդված 8. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «առաջ, իսկ» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ մարզերի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ ընտրություն նշանակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ համայնքների, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում՝ ըստ Երեւան քաղաքի վարչական շրջանների:

Լիազոր մարմինն ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաեւ քվեարկության օրվանից 15 օր եւ 8 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ ըստ մարզերի (Երեւան քաղաքի վարչական շրջանների) եւ ընտրական տեղամասերի, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում՝ ըստ Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ ընտրական տեղամասերի:

Տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երեւանի ավագանու) ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաեւ քվեարկության օրվանից 15 օր եւ 8 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ համայնքների եւ ընտրական տեղամասերի:

Սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակները լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ:

Լիազոր մարմինը սույն մասում նշված տեղեկանքները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Նշված տեղեկանքները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»:

Հոդված 9. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 7 օր առաջ տեղադրում է համացանցում՝ www.police.am հասցեով:»,

2) 3-րդ մասը «առաջ, իսկ» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի» բառերով,

3) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում, որոնք պահպանվում են մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու դեպքում՝ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը: Նշված ժամկետների ավարտից հետո ընտրողների ստորագրված ցուցակները կամ դրանցից քաղվածքներ կարող են տրամադրվել բացառապես ընտրական գործընթացներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Ընտրողների ստորագրված ցուցակների էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պահպանվում է քվեարկությունից հետո հինգ տարի ժամկետով: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:»:

Հոդված 10. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «14» թիվը փոխարինել «12» թվով:

Հոդված 11. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) առաջին նախադասությունում «2000» թիվը փոխարինել «2200» թվով,

2) երկրորդ նախադասությունը «10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջարկությամբ, եթե ընտրական տեղամասի ընտրողների նվազագույն կամ առավելագույն թվի փոփոխությունն անհրաժեշտ է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող տեղամասային կենտրոնի եւ քվեարկության սենյակի ընտրության նպատակով» կետադրական նշանով եւ բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 17-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին եւ տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ հնարավորինս ապահովվի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող եւ տեսողության խնդիր ունեցող անձանց անխոչընդոտ մուտքն ու ելքը եւ տեղաշարժը տեղամասային կենտրոնում: Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվեն քվեարկության բնականոն ընթացքը եւ հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը եւ քվեարկության սենյակը սահմանելու եւ քվեարկության սենյակի՝ սույն օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար սեփական լիազորություն է:»,

2) 5-րդ մասի «տեղաշարժման դժվարություններ եւ տեսողության խնդիրներ ունեցող» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող եւ տեսողության խնդիր ունեցող» բառերով եւ կետադրական նշաններով:

Հոդված 13. Օրենսգրքի 18-րդ հոդվածի՝

1) 2.1-ին մասի երրորդ նախադասությունում «մինչեւ քվեարկության օրը» բառերը փոխարինել «քվեարկության օրվանից 2 օր առաջ» բառերով,

2) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում չորրորդ նախադասությունում «տվյալ համայնքում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում» բառերով,

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ ոչ ուշ, քան 25 օր առաջ, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ, մարզպետը, Երեւանում՝ Երեւանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 15. Օրենսգրքի 20-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «ռադիոյի եւ հեռուստատեսության» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով,

2) 2-րդ մասի «հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսությունից» բառերը փոխարինել «հանրային հեռարձակողների տեսալսողական հաղորդումներից» բառերով,

3) 3-րդ մասում «հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը» բառերն իրենց բոլոր հոլովաձեւերով փոխարինել «հանրային հեռարձակողները» բառերով, ինչպես նաեւ «ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով,

4) 4-րդ մասի առաջին պարբերության «Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը» բառերը փոխարինել «Ազգային ժողովի, Երեւանի ավագանու եւ մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային տեսալսողական եւ հանրային լսողական հեռարձակողները» կետադրական նշանով եւ բառերով,

5) 4-րդ մասի երկրորդ պարբերության «եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող» բառերը փոխարինել «, Երեւանի ավագանու եւ մարզկենտրոն ընդգրկող» կետադրական նշանով եւ բառերով,

6) 4-րդ մասի չորրորդ պարբերության «70 000-ից ավելի ընտրող ունեցող» բառերը փոխարինել «Մարզկենտրոն ընդգրկող» բառերով,

7) 4-րդ մասի հինգերորդ պարբերության «Հանրային ռադիոն եւ հանրային հեռուստաընկերությունը» բառերը փոխարինել «Հանրային տեսալսողական եւ հանրային լսողական հեռարձակողները» բառերով,

8) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 օր հետո, իսկ Երեւանի ավագանու եւ մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման ժամկետի հաշվարկի սկզբից 5 օր առաջ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հրապարակում է հանրային տեսալսողական հեռարձակողի եւ հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին արժեքի 50 տոկոսը, եւ որը մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:»,

9) 6-րդ մասի առաջին պարբերության «հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով,

10) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող մասնավոր հիմունքներով հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողները Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 օր հետո, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված թեկնածուների առաջադրման, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման ժամկետի հաշվարկի սկզբից 5 օր առաջ իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին արժեքը, եւ որը մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:»,

11) 7-րդ մասում «ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումներն» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումներն» բառերով,

12) 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,

13) 9-րդ մասում «ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումները հեռուստառադիոհեռարձակում իրականացնելիս» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումները՝ հեռարձակում իրականացնելիս» բառերով, ինչպես նաեւ «մինչեւ ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը» բառերը փոխարինել «մինչեւ ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը» բառերով,

14) 10-րդ մասում «հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով,

15) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի, Երեւանի ավագանու եւ մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ): Այդ նպատակով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մշակում եւ Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 7 օր հետո, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 2 օր հետո, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) գրանցման ժամկետից 5 օր առաջ հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:»,

16) 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի, Երեւանի ավագանու եւ մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչությունը սկսվելուց հետո՝ 10-րդ, Ազգային ժողովի, Երեւանի ավագանու եւ մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու հերթական ընտրությունների ժամանակ՝ նաեւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 2 օր առաջ, հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում սույն հոդվածի պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքները եւ հանձնաժողովի եզրակացությունը՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում սույն մասով նշված եզրակացությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ընտրության երկրորդ փուլի արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 2 օր առաջ:»,

17) 14-րդ մասը «անվճար» բառից հետո լրացնել «եւ վճարովի» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 20.1-ին հոդվածում ՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անվճար կամ վճարովի քարոզչություն իրականացնելիս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովում են ոչ խտրական եւ ոչ կողմնակալ պայմաններ:»,

2) 2-րդ մասից հանել «գովազդային» բառը:

Հոդված 17. Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝

1) Ամբողջ տեքստում «կուսակցություններ» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքներ)» բառերը եւ կետադրական նշանը՝ իր բոլոր հոլովաձեւերով,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են տեղադրվել միայն՝

1) համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա,

2) վճարովի գովազդային վահանակների վրա,

3) ընտրական շտաբների վրա,

4) սույն հոդվածի 2.1-ին մասում նշված տեղերում:»,

3) Լրացնել նոր՝ 2.1-ին մաս.

«2.1. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են տեղադրվել միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:

Արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի եւ առեւտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի եւ տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում:

Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են առանց սահմանափակման տեղադրվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ՝ այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքներ) կողմից:

Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր, տեղադրել դրանք իրենց պատկանող կամ իրենց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների վրա կամ դրանց ներսում, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:»,

4) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Նախընտրական քարոզչությունը սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ առանձնացնել՝ սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար սեփական լիազորություն է:»:

5) լրացնել նոր՝ 3.1-ին մաս.

«3.1. Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելու համար համայնքի ղեկավարի կողմից առանձնացված վահանակները պետք է լինեն կիրառելի եւ տեղակայված լինեն հանրության համար տեսանելի ու հնարավորինս բանուկ վայրերում: Համայնքի ղեկավարը քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելու համար համայնքի տարածքում առանձնացնում է առնվազն, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), իսկ մեծամասնական ընտրակարգի դեպքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների թվին հավասար թվով վահանակներ (մակերես)՝ ապահովելով հավասար հնարավորություններ:»:

6) 4-րդ մասի «փակցնելու համար անվճար տեղեր» բառերը փոխարինել «տեղադրելու համար անվճար վահանակներ» բառերով:

7) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաեւ մետրոպոլիտենի տարածքում եւ հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակներն ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրելու համար ընտրությունները նշանակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են տեղեկատվություն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ: Տեղեկությունները տրամադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները կարող են նշել այն համայնքները, որտեղ անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ ցանկանում են բաշխել արտաքին գովազդային վահանակները: Այն վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցանկում, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին): Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տեղեկությունները տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտեր՝ այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելու համար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւով: Այս տեղեկությունների հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ բաշխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցությունն (կուսակցությունների դաշինքը) արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր՝ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութ տեղադրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու: Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաեւ մետրոպոլիտենի տարածքում եւ հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված քարոզչական պաստառը կարող է տեղադրվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Լուսադիոդային գովազդային վահանակներ տնօրինող կազմակերպությունները կարող են դրանք տրամադրել ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչական նյութեր տեղադրելու համար, եթե կարողանում են ապահովել հավասար հնարավորություններ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:

Տեղադրված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը քվեարկության օրը եւ դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում:»,

8) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Ընտրական հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո ոստիկանությունը եւ արտաքին գովազդային վահանակները (լուսադիոդային գովազդային վահանակներ) տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրությունների մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը եռօրյա ժամկետում հանվեն:

Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրությունների մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը եռօրյա ժամկետում չհանվելու դեպքում դրանք հանում է ոստիկանությունը: Ոստիկանությունը գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուներից, ընտրությունների մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքների) կարող է պահանջել իր կատարած ծախսերի փոխհատուցում:»,

9) 9-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն հոդվածի դրույթների խախտմամբ տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ոստիկանության օժանդակությամբ:»,

10) 9-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով,

11) լրացնել նոր՝ 12-րդ մաս.

«12. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացի կասեցման կամ դադարեցման դեպքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութ տեղադրելու վերաբերյալ պայմանագրի կողմերը կարող են միակողմանի հրաժարվել դրա կատարումից:»:

Հոդված 18. Օրենսգրքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով, ինչպես նաեւ «ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումների» բառերով,

2) 2-րդ մասի երրորդ պարբերության «հեռուստատեսությամբ, ռադիոյով» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 23-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը եւ նախընտրական քարոզչության սահմանափակումները»,

2) 1-ին մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ.

«Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման եւ իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական եւ մարդկային ռեսուրսների օգտագործումը, ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով:»,

3) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը՝» բառերը փոխարինել «Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը՝» բառերով եւ կետադրական նշանով,

4) 2-րդ մասում «պատգամավորին եւ անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին» բառերը փոխարինել «պատգամավորին, համայնքների ղեկավարներին» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը «ընտրությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացի դադարեցման դեպքում մինչեւ դադարեցումը կատարված ընտրությունների կազմակերպմանն ուղղված գործողությունները» կետադրական նշանով եւ բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 25-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետը «ընտրություն նշանակվելու» բառերից հետո լրացնել «, ընտրական գործընթացը դադարեցվելու» կետադրական նշանով եւ բառերով,

2) լրացնել նոր՝ 2.1-ին մաս.

«2.1. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացը կասեցվելու դեպքում ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա՝ ընտրական գրավի գումարները սառեցվում են մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրությունների վերսկսումը:»:

Հոդված 22. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 26. Նախընտրական հիմնադրամի ձեւավորումը եւ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ ֆինանսական տեղեկատվությունը

1. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաեւ սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում իրավասու ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներն, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձեւավորելու իրավունք չունեն:

Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որեւէ առեւտրային բանկում: Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Նախընտրական հիմնադրամ ձեւավորելու նպատակով, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումների հիման վրա, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշիվներ: Այդ հաշիվներից եկամուտներ չեն հաշվարկվում եւ չեն վճարվում:

2. Թեկնածուի նախընտրական հիմնադրամը ձեւավորվում է՝

1) իր կատարած մուծումներից,

2) իրեն առաջադրած կուսակցության կատարած մուծումներից,

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց մուծումներից:

3. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձեւավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից:

4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասում չնշված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են համապատասխան մուծումը կատարած անձին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե: Պետական բյուջե են փոխանցվում նաեւ նախընտրական հիմնադրամների հաշվին կատարված անանուն մուծումները:

5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

6. Նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը եւ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, որը հրապարակման ենթակա չէ:

7. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են համապատասխան մուծումը կատարած անձին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե:

8. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշիվներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից 5 օր հետո՝ 3 աշխատանքային օրը մեկ, վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

9. Նախընտրական հիմնադրամի միջոցների նկատմամբ չի կարող կիրառվել արգելանք, այդ միջոցները չեն կարող հանդիսանալ բռնագանձման առարկա՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության հետ չկապված անձնական բնույթի պարտավորություններով:

10. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո մինչեւ քվեարկությունից հետո երրորդ օրը՝ 3 աշխատանքային օրը մեկ, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համացանցային կայքում:»:

Հոդված 23. Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունը «ընտրություններին մասնակցող կուսակցությունները» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերով եւ կետադրական նշանով,

2) 1-ին մասի 9-րդ կետի «, եթե մեկ վստահված անձի հաշվով փոխհատուցման գումարը գերազանցում է 10 000 դրամը» կետադրական նշանը եւ բառերը հանել,

3) 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել,

4) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Եթե վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ նախընտրական քարոզչության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով ձեռք բերված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ: Եթե հարուցված վարույթի արդյունքում հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով:»,

5) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Եթե վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով կատարված ծախսերի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ, եւ եթե վարույթի արդյունքում հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով:»,

6) 5-րդ մասը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» կետադրական նշանով եւ բառերով,

7) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաեւ քվեարկության օրվանից հետո, բայց մինչեւ քվեարկության օրը կատարված գործարքների համար: Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)՝ ոչ ուշ, քան քվեարկությունից հետո երկօրյա ժամկետում ներկայացված դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս համալրել հիմնադրամը՝ չկատարված պայմանագրային պարտավորությունների կատարման համար հիմնադրամի միջոցների չբավարարող գումարի չափով:»,

8) 10-րդ մասի առաջին նախադասությունը «կուսակցությունների» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» կետադրական նշանով եւ բառերով, երկրորդ նախադասությունը «կուսակցությունները» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» կետադրական նշանով եւ բառերով,

9) լրացնել նոր՝ 13-րդ մաս.

«13. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացը կասեցման դեպքում նախընտրական հիմնադրամներում առկա միջոցները սառեցվում են մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրությունների վերսկսումը: Վերսկսված ընտրությունների դեպքում թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները:

Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացը դադարեցվելու դեպքում ընտրական գործընթացը դադարեցվելու պահից մեկշաբաթյա ժամկետում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների դեպքում փոխանցվում են թեկնածուին առաջադրած կուսակցության հաշվին, իսկ ինքնաառաջադրման դեպքում՝ փոխանցվում են թեկնածուին, Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում՝ կուսակցության հաշվին, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում հավասարապես բաշխվում են դաշինքը կազմող կուսակցությունների միջեւ, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների դաշինքի որոշմամբ:»:

Հոդված 24. Օրենսգրքի 28-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 28. Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունը սկսվելուց հետո՝ 10-րդ, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաեւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության նպատակով կատարված եւ հայտարարագրման ենթակա այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, հաշիվ-ապրանքագիր, վճարման անդորրագիր եւ այլն): Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների եւ ընտրական շտաբների կոմունալ ծախսերը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը համարվում են հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր:

2. Հայտարարագրի էլեկտրոնային ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձեւը ներառում է նաեւ ուղեցույց հայտարարագիրը կազմելու եւ ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:

3. Հայտարարագրում նշվում են՝

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ամսաթիվը, մուծման գումարի չափը եւ մուծումներ կատարած անձանց անունը, ազգանունը կամ անվանումը.

2) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր աշխատանքի, ծառայության, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր աշխատանքի, ծառայության, ապրանքի ձեռքբերման համար կատարվելիք ծախսերը, որոնց վճարումն իրականացվելու է հայտարարագիրը ներկայացնելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետից հետո՝ հայտարարագրին կցվելով կատարվելիք ծախսերը հավաստող փաստաթղթերի մասին տվյալներ.

4) հիմնադրամում մնացած գումարի չափը:

4. Հայտարարագրերը ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»:

Հոդված 25. Օրենսգրքի 29-րդ հոդվածում

1) 5-րդ մասը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» կետադրական նշանով եւ բառերով,

2) 6-րդ մասի 1-ին կետում «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» կետադրական նշանը եւ բառերը, «հատուկ հաշվեհամարներ» բառերը փոխարինել «հատուկ հաշիվներ» բառերով:

Հոդված 26. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «եւ հիմնադրամները» բառերով:

Հոդված 27. Օրենսգրքի 31-րդ հոդվածում ՝

1) լրացնել նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Որպես դիտորդ չեն կարող հանդես գալ ընտրական հանձնաժողովների անդամները, այդ ընտրություններին մասնակցող թեկնածուները, վստահված անձինք, տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:»,

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «եւ հիմնադրամները» բառերով,

3) 2-րդ մասի երրորդ պարբերության առաջին եւ երրորդ նախադասությունները «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «եւ հիմնադրամները» բառերով, չորրորդ նախադասությունը «հասարակական կազմակերպություններից» բառերից հետո լրացնել «կամ հիմնադրամներից» բառերով,

4) 2-րդ մասի երրորդ պարբերության հինգերորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Եթե դիմումի մերժման արդյունքով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ, ապա այդ հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող:»,

5) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը «հասարակական կազմակերպություններն» բառերից հետո լրացնել «ու հիմնադրամներն» բառերով,

6) 4-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ հավատարմագրման հայտը հաստատելը հավատարմագրման հայտում ներկայացված դիտորդների ցանկից հանում է այն անձանց վերաբերյալ տվյալները, ովքեր հանդիսանում է ընտրական հանձնաժողովի անդամ կամ տվյալ ընտրություններին մասնակցում է թեկնածուի, տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի, վստահված անձի կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի կարգավիճակով: Սույն կանոնը կիրառվում է նաեւ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները քննարկելիս:»,

7) լրացնել նոր՝ 4.1-ին մաս.

«4.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր: Եթե սույն մասում նշված դեպքում համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից որեւէ մեկը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը մի մասով ուժը կորցրած ճանաչելու արդյունքում սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ կազմակերպություն, ապա այդ կազմակերպությունը համարվում է հավատարմագրված որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող:

Սույն հոդվածի 1.1-ին մասում առկա հանգամանքները դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրվելուց հետո ի հայտ գալու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչվելու եւ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ծանուցվում է 1 օրվա ընթացքում:»:

Հոդված 28. Օրենսգրքի 35-րդ հոդվածում ՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը»,

2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունեն թեկնածուին, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովում նշանակելու մինչեւ 3 լիազոր ներկայացուցիչ:»,

3) 4-րդ մասը լրացնել նոր՝ 3-րդ կետով.

«3) նախընտրական քարոզչության կազմակերպման նպատակով՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների անունից կնքելու քաղաքացիաիրավական պայմանագրեր:»,

4) ուժը կորցրած ճանաչել 8-րդ մասը:

Հոդված 29. Օրենսգրքի 40-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով.

«5. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացը դադարեցվելու դեպքերում ընտրական հանձնաժողովների անդամների՝ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար վարձատրությունն իրականացվում է ըստ փաստացի աշխատած օրերի քանակի: Ընտրական հանձնաժողովների անդամներին ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար՝ մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելը վճարված վարձատրության գումարը ենթակա չէ վերադարձման:»:

Հոդված 30. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին պարբերությունում «224» թիվը փոխարինել «224.1» թվով,

2) 2-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ.

«Ընտրական հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պայմանները կարող են սահմանվել բացառապես սույն օրենսգրքով: Ընտրական հանձնաժողովի անդամի (բացառությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) կարգավիճակը չի հանդիսանում այլ օրենքներով եւ իրավական ակտերով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում:»,

3) 5-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն աջակցում են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին:»,

4) 5-րդ մասը լրացնել նոր՝ վեցերորդ նախադասությամբ.

«Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին եւ ստուգարքին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնց՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն ուժը կորցրած է ճանաչվել դասընթացների անցկացմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում:»:

5) 6-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը,

6) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իր սահմանած ժամանակացույցին համապատասխան, կարող է կազմակերպել ընտրությունների անցկացման վերաբերյալ գործնական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամների համար:

Գործնական դասընթացների անցկացման ժամկետի ավարտից հետո նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է լրացուցիչ գործնական դասընթացներ, եթե դրանց կազմակերպումն ու անցկացումը չի խոչընդոտի տվյալ ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների պատշաճ իրականացմանը:

Գործնական դասընթացներին մասնակցությունը պարտադիր է:»:

Հոդված 31. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «պակաս լինի երկուսից» բառերը փոխարինել «պակաս լինի երեքից» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «կարգը» բառերից հետո լրացնել «եւ հանձնաժողովի անդամների պարտադիր ատեստավորումը» բառերով,

2) 2-րդ մասի «պակաս լինի երկուսից» բառերը փոխարինել «պակաս լինի երեքից» բառերով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-8.3-րդ մասեր.

«8.1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները ենթակա են ամենամյա պարտադիր ատեստավորման, որն անցկացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների ստուգման նպատակով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումն անցկացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի անմիջական մասնակցությամբ: Ատեստավորման անցկացման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեւավորում է ատեստավորման հանձնաժողով: Ատեստավորման ժամանակացույցը, ատեստավորման հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, ձեւավորման եւ ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում:

Ատեստավորման ենթակա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները, ոչ ուշ, քան ատեստավորումից մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8.2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումն անցկացվում է ստուգարքի եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման հանձնաժողովի կողմից: Ստուգարքի եւ հարցազրույցի հարցերը կազմում է ատեստավորման հանձնաժողովը:

Ատեստավորման հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորման արդյունքներով ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովի քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով նշված որոշումները կարող են ընդունվել ատեստավորման հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ:

8.3. Ատեստավորման մասնակցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն անդամներ, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 8.2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում կրկին անցնում են ատեստավորում: Կրկնակի ատեստավորման արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:»:

Հոդված 33. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը «25 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն,» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 45-րդ հոդվածի՝

1) 6-րդ հոդվածի 5-րդ կետում «224» թիվը փոխարինել «224.1» թվով,

2) 7-րդ մասում՝

ա. «3 օրացուցային ամսվա ընթացքում» թիվը եւ բառերը փոխարինել «2 օրացուցային ամսվա ընթացքում» թվով եւ բառերով,

բ. լրացնել նոր երկրորդ նախադասություն.

«Կրկնակի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունված լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:»:

Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 48.1-ին հոդվածով.

«Հոդված 48.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովների որոշումների վերանայումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկողության կարգով եւ իր նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դրա կայացումից հետո վեց ամսվա ընթացքում, բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումների:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարճում է վարչական վարույթը:»:

Հոդված 36. Օրենսգրքի 50-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում,» կետադրական նշանները եւ բառերը,

2) 1-ին մասը լրացնել նոր՝ երրորդ պարբերությամբ.

«Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջ կարող է ներկայացվել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ՝ ընտրության արդյունքներն ամփոփելու ժամկետից մինչեւ 3 օր առաջ:»,

3) 1.1-ին մասի առաջին նախադասությունում «ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վերահաշվարկի աշխատանքները սկսելու ժամկետը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում» բառերով,

4) 6-րդ մասի երրորդ նախադասությունում «առաջին հերթին» բառերը փոխարինել «երկրորդ հերթին» բառերով,

5) 7-րդ մասի առաջին նախադասությունում «վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները» բառերը փոխարինել «բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում» բառերով,

6) 7-րդ մասի երրորդ նախադասությունում «բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում» բառերը փոխարինել «վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները» բառերով,

7) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ներկայացված պահանջով՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկն իրականացվում է որոշումը ստանալուց անմիջապես հետո:»,

8) 12-րդ մասում «4 ժամը» թիվը եւ բառը փոխարինել «3 ժամը» թվով եւ բառով:

Հոդված 37. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 6-րդ մասում «2000 ընտրող ունեցող» թիվը եւ բառերը փոխարինել «10 000 ընտրող ունեցող» թվով եւ բառերով:

Հոդված 38. Օրենսգրքի 2-րդ բաժինը լրացնել նոր՝ 9.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 9.1

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԴՐԱ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

Հոդված 55.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում ընդգրկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի եւ անդամների, Գլխավոր քարտուղարի, Գլխավոր քարտուղարի տեղակալի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի, հանձնաժողովի նախագահի խորհրդականների, օգնականի, հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնականի, հանձնաժողովի քարտուղարի օգնականի, հանձնաժողովի անդամի օգնականի, Գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնները եւ կառուցվածքային ստորաբաժանումները:

Հոդված 55.2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝

1) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա հաստատում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը, սահմանում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, գործունեության գնահատման կարգը, եւ չափանիշները,

2) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներքին կարգապահական կանոնները,

3) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը,

4) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը, մրցութային հանձնաժողովի ձեւավորման կարգը, աշխատակարգը,

5) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենք մուտքի անցագրերի տրամադրման կարգը եւ ձեւը,

6) իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարմանն առնչվող սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 55.3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստեղծվող աշխատանքային խմբերը

1. Ընտրությունների ժամանակահատվածում (մինչեւ ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը) ընտրությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ հավաքագրելու, առկա տեղեկությունների հավաստիությունը պարզելու, դրանց վերաբերյալ պարզաբանումներ կամ տեղեկություններ տրամադրելու, տեղեկությունները համակարգելու եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու, ինչպես նաեւ թվարկված գործառույթներից բխող առանձին այլ գործառույթներ կատարելու եւ խնդիրներ լուծելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կարող են ստեղծել աշխատանքային խմբեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

2. Ստեղծվող աշխատանքային խմբերի կազմը, գործառույթներն ու խնդիրները հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

Հոդված 39. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների, մասնագետների, քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց)» բառերով եւ կետադրական նշաններով:

Հոդված 40. Օրենսգրքի 58-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «750 ընտրողի» թիվը եւ բառը փոխարինել «600 ընտրողի» թվով եւ բառով,

2) լրացնել նոր՝ 4-րդ եւ 5-րդ մասեր.

«4. Քվեարկության խցիկի ձեւը պետք է հնարավորություն ընձեռի հաշմանդամություն, ինչպես նաեւ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողներին անխոչընդոտ իրականացնելու իրենց ընտրելու իրավունքը՝ պահպանելով քվեարկության գաղտնիությունը:

5. Ընտրությունների ժամանակ տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներն ապահովվում են լրացուցիչ միջոցներով (բրայլյան կաղապարներով եւ այլն), իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ՝ նաեւ խոշորացույցներով: Լրացուցիչ միջոցների ձեռքբերումը, այդ թվում՝ բրայլյան կաղապարների տպագրությունը, ու խոշորացույցների ձեռքբերումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

Հոդված 41. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 8, եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ՝ լիազոր մարմնի՝ ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 8 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա:»:

2) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից եւ մարվում են: Եթե կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու հետեւանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաեւ դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ:»,

3) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու հետեւանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաեւ դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ: Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից եւ մարվում են:»:

Հոդված 42. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերությունը լրացնել նոր չորրորդ եւ հինգերորդ նախադասություններով.

«Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի անհամատեղելիության պայմանները կարող են սահմանվել բացառապես սույն օրենսգրքով: Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակը չի հանդիսանում այլ օրենքներով եւ իրավական ակտերով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում:»:

Հոդված 43. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների անվանումները՝ ըստ քվեաթերթիկների համարների հերթականության, եւ դրանց ընտրական ցուցակները: Կուսակցությունների դաշինքի դեպքում դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են նաեւ դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները:»:

Հոդված 44. Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի «1200» թվերը փոխարինել «1100» թվերով,

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «քվեաթերթիկները, քվեարկության ծրարները,» բառերը եւ կետադրական նշանները,

3) 2-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասության մեջ «Հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ հատկացվում է» բառերը փոխարինել «Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանից հանում է հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ եւ հատկացնում է» բառերով:

Հոդված 45. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կազմակերպությունից երկու դիտորդ» բառերով:

Հոդված 46. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 14-րդ մասը «նախապատրաստման» բառից առաջ լրացնել «նախօրդ օրը եւ քվեարկության օրը» բառերով:

Հոդված 47. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը «քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը» բառերից առաջ լրացնել «քվեարկության ծրարի մարված լինելու հիմքերի բացակայության դեպքում՝» բառերով եւ կետադրական նշանով, ինչպես նաեւ «քվեաթերթիկը» բառից հետո լրացնել «, այն ցուցադրում այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար» կետադրական նշանով եւ բառերով,

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «հանձնաժողովի նախագահը հայտարարում է» բառերից հետո լրացնել «քվեարկության ծրարի վրա ավելորդ գրառում պարունակելու, դրա սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի այլ իր պարունակելու մասին,» կետադրական նշաններով եւ բառերով,

3) 3-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Քվեարկության ծրարից քվեաթերթիկը հանելուց հետո քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի այլ իրի առկայության հայտնաբերման պարագայում հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս այդ մասին հայտարարությամբ եւ քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ:»,

4) 3-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը «Պահանջի դեպքում» բառերից հետո լրացնել «քվեարկության ծրարը կամ» բառերով,

5) 3-րդ մասի երկրորդ պարբերության չորրորդ եւ հինգերորդ նախադասությունները շարադրել նոր խմբագրությամբ.

«Հանձնաժողովի նախագահի հայտարարություններին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, եւ առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեարկության ծրարը մարվում է կամ քվեարկության ծրարից հանվում է քվեաթերթիկը կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ:»,

6) 4-րդ մասի առաջինից երրորդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, հայտարարում է քվեարկության ծրարի վրա ավելորդ գրառում պարունակելու, դրա սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի այլ իր պարունակելու մասին, քվեարկության ծրարի մարված լինելու հիմքերի բացակայության դեպքում՝ քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը եւ հայտարարում քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր կամ անվավեր լինելու մասին: Վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է նաեւ, թե որ թեկնածուի օգտին է քվեարկված:

Քվեարկության ծրարից քվեաթերթիկը հանելուց հետո քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի այլ իրի առկայության հայտնաբերման պարագայում հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս այդ մասին հայտարարությամբ եւ քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ:

Պահանջի դեպքում քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, եւ առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեարկության ծրարը մարվում է կամ քվեարկության ծրարից հանվում է քվեաթերթիկը կամ քվեաթերթիկը դրվում է թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը: Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:

Ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկները եւ անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են
առանձին-առանձին:»,

7) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ավելորդ գրառում պարունակող, չսահմանված նմուշի կամ քվեաթերթիկից բացի այլ իր պարունակող քվեարկության ծրարների դեպքում քվեաթերթիկը ծրարից չի հանվում, քվեարկության ծրարն իր պարունակությամբ անհապաղ մարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»,

8) 6-րդ մասը լրացնել նոր՝ երրորդ պարբերությամբ՝

«Քվեարկության ծրարն իր պարունակությամբ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքերի առկայությունը: Մարված քվեարկության ծրարների ընդհանուր թիվը հաշվվում եւ արձանագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:»:

Հոդված 48. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «կամ ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր» բառերը,

2) 2-րդ մասի 1-ին կետից հանել «կուսակցության» բառը,

3) 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 49. Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «քվեաթերթիկները» բառերից առաջ լրացնել «քվեարկության ծրարները եւ» բառերով,

2) լրացնել նոր՝ 2-րդ մաս.

«2. Սահմանված նմուշի քվեարկության ծրար է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի այն քվեարկության ծրարը, որը հանվել է քվեատուփից:»:

Հոդված 50. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետը «կուսակցությանը» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքին)» կետադրական նշանով եւ բառերով,

2) 1-ին մասի 12-րդ կետում «թեկնածուին» բառը հանել եւ «մեկ թեկնածու» բառերից հետո լրացնել «, մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք)» կետադրական նշանները եւ բառերը,

3) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել ընտրական տեղամասում կազմված քվեարկության արդյունքների արձանագրությունը:

Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով եւ հանձնաժողովի կնիքով:»:

Հոդված 51. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «եւ արձանագրության մեկ քաղվածք» բառերը:

Հոդված 52. Օրենսգրքի 74-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերում «հանձնաժողովին» բառերը փոխարինել «հանձնաժողովներին» բառերով,

2) 3-րդ մասի 11-րդ կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքին)» կետադրական նշանով եւ բառերով,

3) 3-րդ մասի 13-րդ կետից հանել «թեկնածուին» բառը եւ «մեկ թեկնածու» բառերից հետո լրացնել «, մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք)» կետադրական նշանները եւ բառերը:

Հոդված 53. Օրենսգրքի 75-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերության «հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով» բառերը փոխարինել «հանրային տեսալսողական հեռարձակողի եւ հանրային լսողական հեռարձակողի ուղիղ եթերով» բառերով,

2) 4-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերում «հանձնաժողովին» բառերը փոխարինել «հանձնաժողովներին» բառերով,

3) 4-րդ մասի 11-րդ կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքին)» կետադրական նշանով եւ բառերով:

Հոդված 54. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի» բառերով:

Հոդված 55. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 56. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) տեղեկանք՝ կուսակցության կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության մասին (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունների՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության մասին տեղեկանքներ), ինչպես նաեւ կուսակցության կանոնադրության պատճենը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունների պատճենները),»,

2) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «համապետական եւ տարածքային» բառերը,

3) 2-րդ մասի 5-րդ կետը «յուրաքանչյուրի ներկայացրած» բառերից հետո լրացնել «ընտրական» բառով,

4) 2-րդ մասի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության» բառերով,

5) 2-րդ մասը լրացնել նոր՝ 10-րդ կետով.

«10) տեղեկանք՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների) կողմից ընտրություններին նախորդող հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը, իսկ ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի դրությամբ կուսակցությունների տարեկան հաշվետվության ներկայացման ժամկետը լրացած չլինելու եւ տարեկան հաշվետվությունը ներկայացված չլինելու դեպքում՝ ընտրություններին նախորդող նախավերջին հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված լինելու մասին:»,

6) լրացնել նոր՝ 4.1-ին մաս.

«4.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պետական գրանցում եւ պետական հաշվառում իրականացնող մարմինը: Տեղեկանքը պետք է տրամադրվի ոչ շուտ, քան համապատասխան ընտրությունների նշանակումը եւ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերը ներկայացնելու սահմանված ժամկետի ավարտի նախորդ օրը:»,

7) լրացնել նոր՝ 4.2-րդ մաս.

«4.2. Սույն հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված տեղեկանքը տրամադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերը ներկայացնելու սահմանված ժամկետի ավարտի նախորդ օրը: Տեղեկանքի ձեւը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»,

8) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձեւավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի ձեւավորման նպատակով օգտահաշիվ ստանալու, էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակ ձեւավորելու կարգը եւ օգտահաշիվ ստանալու նպատակով դիմումի էլեկտրոնային ձեւաթուղթը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի միջոցով՝ առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:»,

9) 7-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Այդ ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակում ընդգրկված տվյալ թեկնածուի գրանցումը մերժվում է եւ նրա անունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից:»:

Հոդված 57. Օրենսգրքի 85-րդ հոդվածի՝

1) վերնագրում, 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերում «կուսակցության» բառերը փոխարինել «կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» կետադրական նշանով եւ բառերով,

2) 2-րդ մասում «կուսակցություններին» բառը փոխարինել «կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին)» կետադրական նշանով եւ բառերով,

3) 3-րդ մասում «ապահովում է կուսակցությունների ընտրական ցուցակների եւ նախընտրական ծրագրերի հրապարակայնությունը» բառերը փոխարինել «հրապարակում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները եւ նախընտրական ծրագրերը» բառերով:

Հոդված 58. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 59. Օրենսգրքի 87-րդ հոդվածում՝

1) վերնագիրը եւ տեքստը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» կետադրական նշանով եւ բառերով,

2) լրացնել նոր՝ 1.1-ին մասով.

«1.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության համագումարի եւ մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումները ընդունված չլինելու հիմքով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը կարող է անվավեր ճանաչել միայն այդ հիմքերի առկայությունը հաստատող դատական ակտի հիման վրա:»:

Հոդված 60. Օրենսգրքի 89-րդ հոդվածի՝

1) վերնագիրը եւ 1-ին մասը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» կետադրական նշանով եւ բառերով,

2) 2-րդ մասի առաջին «կուսակցության» բառը փոխարինել «կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» կետադրական նշանով եւ բառերով:

Հոդված 61. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի առաջին եւ երրորդ պարբերությունները «կուսակցության» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» կետադրական նշաններով եւ բառերով:

Հոդված 62. Օրենսգրքի 92-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով,

2) 2-րդ մասում «նվիրատվություն կատարելու» բառերը փոխարինել «կատարելու մուծում» բառերով,

3) 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ. «Ընտրության երկրորդ փուլի դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կատարելու մուծում նվազագույն աշխատավարձի մինչեւ 200 000-ապատիկի չափով գումար:»,

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 63. Օրենսգրքի 93-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ տեքստում «ռադիոյով եւ հեռուստատեսությամբ» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումներով» բառերով,

2) տեքստում «հանրային հեռուստատեսության» բառերը փոխարինել «հանրային տեսալսողական հեռարձակողի» բառերով,

3) տեքստում «հանրային ռադիոյի» բառերը փոխարինել «հանրային լսողական հեռարձակողի» բառերով,

4) 1-ին մասում «ռադիոյի եւ հեռուստատեսության» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով:

Հոդված 64. Օրենսգրքի 115-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի առաջին պարբերությունում «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառերով,

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «նվիրատվություն կատարելու» բառերը փոխարինել «կատարելու մուծում» բառերով,

3) 3-րդ մասում «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով:

Հոդված 65. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում «միակ թեկնածուի» բառերը փոխարինել «թեկնածուներից մեկի» բառերով:

Հոդված 66. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 5-րդ մասում «մեկ շաբաթով» բառերը փոխարինել «երկու շաբաթով» բառերով:

Հոդված 67. Օրենսգրքի 121-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի առաջին պարբերության «քառասնօրյա» բառը փոխարինել «վաթսունօրյա» բառով,

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության «արտահերթ» բառը փոխարինել «հերթական» բառով:

Հոդված 68. Օրենսգրքի 122-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 122. Արտահերթ ընտրություն նշանակելը եւ անցկացնելը եւ թեկնածուներ առաջադրելու եւ գրանցելու ժամկետները

1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որեւէ մեկը այն հաշվարկով, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները:

2. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով եւ ժամկետներում:

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:»:

Հոդված 69. Օրենսգրքի 122.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 122.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրությունների նշանակումը եւ անցկացումը

1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրությունների արդյունքով ընտրված համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը, եթե ընտրությունների արդյունքները դատարան չեն բողոքարկվել, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը:

2. Ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով չնշանակված կամ չանցկացված համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու հերթական եւ նոր ընտրությունները նշանակվում են մարզպետի որոշմամբ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

3. Ընտրությունները նշանակվում են՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որեւէ մեկն այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

4. Ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են հերթական ընտրությունների համար սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 70. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հերթական ընտրությունն» բառերը փոխարինել «ընտրության քվեարկությունն» բառերով,

2) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին եւ երկրորդ նախադասություններում «60» թիվը փոխարինել «70» թվով, իսկ երկրորդ պարբերությունում «մեկ շաբաթով» բառերը փոխարինել «երկու շաբաթով» բառերով:

Հոդված 71. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 128. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակելը եւ անցկացնելը եւ ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսվող ժամկետները

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ համապատասխան ավագանու արձակվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

2. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների (բացառությամբ Երեւանի) արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները:

4. Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է երկու շաբաթով:

5. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

6. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ:

7. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երեւանի) ավագանիների արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

8. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ:»:

Հոդված 72. Օրենսգրքի 128.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 128.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո համայնքների ավագանիների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նշանակումը եւ անցկացումը, թեկնածուների առաջադրումը եւ գրանցումը

1. Ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով չնշանակված կամ չանցկացված համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է մարզպետի (Երեւանի ավագանու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության) որոշմամբ, արտահերթ ընտրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, նոր ընտրությունը՝ համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

2. Ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով չնշանակված կամ չանցկացված համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրությունները նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որեւէ մեկը այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են հերթական ընտրությունների համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:»:

Հոդված 73. Օրենսգրքի 130-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի վեցերորդ պարբերությունում «առնվազն կեսը» բառերը փոխարինել «առնվազն մեկ երրորդը» բառերով,

2) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) տեղեկանք՝ կուսակցության կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության մասին (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունների՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության մասին տեղեկանքներ), ինչպես նաեւ կուսակցության կանոնադրության պատճենը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունների պատճենները),»,

3) 3-րդ մասը լրացնել նոր՝ 9-րդ կետով.

«9) տեղեկանք՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների) կողմից ընտրություններին նախորդող հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը, իսկ ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի դրությամբ կուսակցությունների տարեկան հաշվետվության ներկայացման ժամկետը լրացած չլինելու եւ տարեկան հաշվետվությունը ներկայացված չլինելու դեպքում՝ ընտրություններին նախորդող նախավերջին հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված լինելու մասին:»,

4) լրացնել՝ նոր 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պետական գրանցում եւ պետական հաշվառում իրականացնող մարմինը: Տեղեկանքը պետք է տրամադրվի ոչ շուտ, քան համապատասխան ընտրությունների նշանակումը եւ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերը ներկայացնելու սահմանված ժամկետի ավարտի նախորդ օրը:

3.2. Սույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված տեղեկանքը տրամադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերը ներկայացնելու սահմանված ժամկետի ավարտի նախորդ օրը: Տեղեկանքի ձեւը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

5) լրացնել նոր 4.1-ին մաս.

«4.1. Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձեւավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ձեւավորման նպատակով օգտահաշիվ ստանալու, էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակ ձեւավորելու կարգը եւ օգտահաշիվ ստանալու նպատակով դիմումի էլեկտրոնային ձեւաթուղթը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»,

6) 5-րդ մասի չորրորդ պարբերությունում «ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի» բառերը հանել, իսկ «թեկնածուի դեպքում» բառերը փոխարինել «թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակում ընդգրկված տվյալ թեկնածուի գրանցումը մերժվում է եւ» բառերով:

Հոդված 74. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 75. Օրենսգրքի 133-րդ հոդվածում՝

1) վերնագրում «կուսակցության» բառը փոխարինել «կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» կետադրական նշանով եւ բառերով,

2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ընտրական հանձնաժողովը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետեւանքով կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր չի ճանաչվում, եթե անգամ խախտվում են սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները:»:

3) լրացնել նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Ընտրական հանձնաժողովը կուսակցության համագումարի եւ մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումները ընդունված չլինելու հիմքով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը կարող է անվավեր ճանաչել միայն այդ հիմքերի առկայությունը հաստատող դատական ակտի հիման վրա:»,

4) 3-րդ մասում «կուսակցության» բառը փոխարինել «կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» կետադրական նշանով եւ բառերով:

Հոդված 76. Օրենսգրքի 135.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:.

2) 2-5-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակվում է նաեւ նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

Սույն մասով սահմանված կարգով նշանակված նոր ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում, ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն եւ հայտարարում քվեարկության օրը:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել վարչական դատարան, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն եւ հայտարարում քվեարկության օր ոչ ուշ, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, եւ վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը թողնվել է անփոփոխ, կամ որոշում է ընդունվել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, ապա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն եւ հայտարարում քվեարկության օրը, ոչ ուշ, քան հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակվում է նաեւ նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

Սույն մասով սահմանված կարգով նշանակված նոր ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում, ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն եւ հայտարարում քվեարկության օրը:»,

3) 6-րդ մասում «՝ տվյալ ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին համապատասխան» բառերը հանել,

4) 7-րդ մասում «արտահերթ» բառը փոխարինել «հերթական» բառով,

5) 8-րդ մասում «Համապատասխան» բառը փոխարինել «Կենտրոնական» բառով:

Հոդված 77. Օրենսգրքի 138-րդ հոդվածի՝

1) վերնագրում «հեռուստատեսությամբ եւ ռադիոյով» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումներով» բառերով,

2) տեքստում «հանրային հեռուստատեսության» բառերը փոխարինել «հանրային տեսալսողական հեռարձակողի» բառերով,

3) տեքստում «հանրային ռադիոյի» բառերը փոխարինել «հանրային լսողական հեռարձակողի» բառերով,

4) 3-րդ մասում «ռադիոյի եւ հեռուստատեսության» բառերը փոխարինել «հանրային հեռարձակողների» բառերով:

Հոդված 78. Օրենսգրքի 139-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով,

2) 2-րդ մասում «նվիրատվություն» բառերը փոխարինել «մուծում» բառերով,

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 79 . Օրենսգրքի 141-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը լրացնել նոր՝ չորրորդ պարբերությամբ.

«Արձանագրությունը կազմվում է ավագանի ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտին հաջորդող 5-րդ օրը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում՝ համապատասխան որոշումն ընդունելու հաջորդող 5-րդ օրը:»,

2) 8-րդ մասի առաջին պարբերությունում «ցածր է լինելու 25 տոկոսից» բառերը եւ թիվը փոխարինել «ցածր է լինելու 30 տոկոսից» բառերով եւ թվով:

Հոդված 80 . Օրենսգրքի 142-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասի երրորդ նախադասության «արտահերթ» բառը փոխարինել «հերթական» բառով,

2) 7-րդ մասը լրացնել նոր՝ 4-րդ կետով.

«4) եթե սույն օրենսգրքով սահմանված կարգով մանդատների բաշխման պահի դրությամբ չի ձեւավորվում համայնքի ավագանու առնվազն կեսից ավելին:»,

3) 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 7-րդ մասով ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակվում է նաեւ նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:»,

4) 8-րդ մասի երկրորդ նախադասության «արտահերթ» բառը փոխարինել «հերթական» բառով:

Հոդված 81. Օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերության հինգերորդ նախադասությունում «անձանց» բառը փոխարինել «թեկնածուներին» բառով, իսկ վեցերորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է համայնքի ավագանու ընտրություններում առավել կողմ ձայներ ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուին:»:

Հոդված 82. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 18-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 83. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն օրենսգրքում կուսակցությանը վերաբերող բոլոր նորմերը, բացառությամբ 4-րդ, 8-րդ, 20-րդ, 20.1-ին, 21-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 35-րդ, 44-րդ, 59-րդ, 61-րդ, 71-րդ, 74-րդ, 75-րդ, 81-րդ, 83-րդ, 84-րդ, 85-րդ, 86-րդ, 87-րդ, 88-րդ, 89-րդ, 90-րդ, 91-րդ, 92-րդ, 95-րդ, 97-րդ, 98-րդ, 129-րդ, 130-րդ, 132-րդ, 133-րդ, 135-րդ, 139-րդ եւ 141-րդ հոդվածներում առկա նորմերի, վերաբերում են նաեւ կուսակցությունների դաշինքին:»:

Հոդված 84. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո մինչեւ դրա ուժի մեջ մտնելու պահը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդունում են սույն օրենքի կարգավորումներով նախատեսված եւ դրանց կատարումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը: Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

3. Ընտրատարածքային ընտական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումը անցկացվում է 2025 թվականի համար:

4. Ընտրությունների նշանակման եւ անցկացման վերաբերյալ սույն օրենքով նախատեսվող նոր կարգավորումները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշանակված հերթական, արտահերթ ընտրությունների, ինչպես նաեւ դրանց արդյունքում կազմակերպվող նոր հերթական, նոր ընտրությունների, վերաքվեարկության եւ ընտրությունների երկրորդ փուլի վրա: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչ դրա ուժի մեջ մտնելը նշանակված հերթական, արտահերթ ընտրությունների, ինչպես նաեւ դրանց արդյունքում կազմակերպվող նոր հերթական, նոր ընտրությունների, վերաքվեարկության եւ ընտրությունների երկրորդ փուլի վրա տարածվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընտրական գործընթացների վերաբերյալ գործող կարգավորումները: