Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-386-Ն օրենքի N 5 հավելվածի N 1 եւ N 2 աղյուսակների 4-րդ կետերում «2010-2025ՄՀց» բառերից հետո լրացնել «2300-2400ՄՀց», իսկ «2500-2690 ՄՀց» բառերից հետո՝ «3600-3800ՄՀց» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման՝ այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով եւ ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականային ռեսուրսների (մասնավորապես, 3400-3800ՄՀց տիրույթի) տրամադրման աշխատանքների շրջանակում, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 13-Ն հրամանով ազատականացվել եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորման հանձնաժողովի տնօրինման է հանձնվել 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածը (պատճենը կցվում է):
Միեւնույն ժամանակ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 11-ի N02-Ն հրամանի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել 2300-2400ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը, որն ըստ դրա օգտագործման նշանակության (այդ թվում՝ միջազգային փորձի համաձայն), նախատեսված է նաեւ շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման եւ զարգացման համար (պատճենը կցվում է):
Նկատի ունենալով վերոնշյալը, ինչպես նաեւ հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման եւ զարգացման աշխատանքների արդյունավետության ապահովման նկատառումներով 2300-2400 ՄՀց եւ 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրման եւ օգտագործման պարտադիր վճարների չափերի սահմանման վերաբերյալ քննարկումները, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման եւ օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծի համաձայն՝ նախատեսվում է 2300-2400ՄՀց եւ 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 800 000 դրամ:
3. Ակնկալվող արդյունքը
2300-2400 ՄՀց եւ 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստի շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի զարգացմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաեւ նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 300ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 7 մլրդ 500 մլն դրամի միանվագ (տրամադրման մասով) եւ 5 մլրդ 40 մլն դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» եւ «Կառավարության 2021-2026թթ. ծրագրից»:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒ՟ԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների աճ, իսկ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում