Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ մասին», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1.1. ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով, իսկ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Ծառայությունն ընդգրկվել է վարչապետին ենթակա մարմինների կազմում:
Մինչեւ համապատասխան օրենսդրական փոփոխությունները Ծառայության պետի եւ Ծառայության պետի տեղակալների պաշտոնները պետական ծառայության պաշտոններ էին: Սակայն ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 դեկտեմբերի 30-ի ՀՕ-610-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածով լրացված 15.1-ին եւ 15.2-րդ հոդվածներով սահմանվել է, որ Ծառայության պետը զինվորական ծառայության պաշտոն չէ, ծառայությունում նախատեսվել են Ծառայության պետի տեղակալի ինչպես զինվորական ծառայության, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ:
Արդյունքում Ծառայության պետի եւ Ծառայության պետի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների համար չի սահմանվել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու հնարավորություն: Մինչդեռ Ծառայության հատուկ բնույթով ու առանձնահատկություններով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում է անձամբ Ծառայության պետը, ինչպես նաեւ՝ պետի տեղակալները եւ այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում եւ ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում են պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն եւ բարեխղճորեն կատարելու նկատմամբ:
1.2. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2002 թվականի հունվարի 24-ի ՀՕ-294 օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության եւ հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործառույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:
Մինչեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծումը, Ծառայությունն ընգրկված էր ազգային անվտանգության մարմինների համակարգում եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իր իրավասության սահմաններում, իրականացնում էր ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթները: «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում Ծառայությունը դուրս բերվեց ազգային անվտանգության մարմինները համակարգից, բայց եւ այնպես, իր իրավասության սահմաններում, շարունակում է մասնակցել ազգային անվտանգության ապահովմանը, քանզի հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովումն անխզլիորեն կապված է «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2002 թվականի հունվարի 24-ի ՀՕ-294 օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն» հասկացության հետ, մասնավորապես՝ «պետության անվտանգություն», «սահմանադրական կարգ» եւ «քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն» եզրույթների հետ:
1.3. Օրենքի 16-րդ հոդվածով լրացված 16.3-րդ հոդվածը սահմանել է, որ Ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջների, ծառայողների՝ պաշտոնի նշանակման, տեղափոխման եւ պաշտոնից ազատման, կոչումների շնորհման եւ զրկման, իջեցման ու վերականգնման, արձակուրդի եւ ծառայության հետ կապված մի շարք այլ հարաբերությունները կարգավորվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով, որի համաձայն՝ ծառայության անցնելու հետ կապված մի շարք իրավահարաբերություններ կարգավորելու լիազորությամբ օժտված է պետական լիազոր մարմնի ղեկավարը: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը ազգային անվտանգության ծառայության ղեկավարն է: Միեւնույն ժամանակ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում բացակայում են ծառայության անցնելու հետ կապված մի շարք իրավահարաբերություններ կարգավորելու Ծառայության պետին լիազորող նորմեր, ուստի, ՀՀ Սահմանադրության առանցքային դրույթներից մեկի պահանջն ապահովելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Ծառայության պետին վերապահել ենթաօրենսդրական ակտեր ընդունելու լիազորություն:
1.4. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Ծառայությունում ներդրվել է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգ: Համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերի մշակման ժամանակ ի հայտ են եկել որոշ բացեր: Այսպես, օրենքում տարբերակված չեն Ծառայությունում ծառայության ընդունվող (առաջին անգամ պաշտոնի նշանակվող) եւ ծառայության որոշակի փորձ ունեցող ծառայողների ատեստավորման ժամկետները: Բացի այդ, օրենքով կարգավորված չեն կադրերի տրամադրության տակ գտնվող, ինչպես նաեւ պաշտոնավարումը կասեցված եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողների ատեստավորման եւ հավելավճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
Օրենքի 17.1-ին հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո կարող են դիմել Ծառայության ծառայողների պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները: Սակայն հոդվածը չի սահմանում, թե նշանակումից որքան ժամանակ անց հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար կարող են դիմել առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի 03.10.2023թ. N986-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում հավելավճարի վճարման դադարեցմանը հանգեցնող ցածր պաշտոնի նշանակված ծառայողները:
Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հավելավճար հաշվարկելու համար ատեստավորված եւ հավասար կամ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողներին հավելավճարի վճարումը շարունակելու հետ կապված հարաբերությունները: Բացի այդ, կարգավորված չեն հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողների ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկությունները:
1.5. Օրենքով կարգավորված չեն հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու եւ ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաեւ պետական պահպանության օբյեկտների եւ պահպանվող օբյեկտների անվտանգության սպառնալիքների կանխարգելման համար, անհետաձգելի դեպքերում Ծառայության կողմից ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներն օգտագործելու հետ կապված փոխհարաբերությունները, մինչդեռ նման կարգավորումներ առկա են «Ազգային անվտանգության մարմինների մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքներով:
1.6. Օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ կետով՝ ընդունումից ի վեր, Ծառայությանն իրավունք է վերապահվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցել: Հարկ է նշել, որ Ծառայությունը պայմանագրային հիմունքներով ծառայություններ չի մատուցում, իսկ միջազգային փորձի ուսումնասիրումը ցույց է տվել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող օտարեկրյա նմանատիպ ծառայությունները պայմանագրային հիմունքներով ծառայություններ չեն մատուցում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենքի վերոհիշյալ դրույթը:
1.7. Մինչեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացումը Ծառայության ծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները ապահովվում էին բժշկական օգնությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում: Առանձնացումից հետո բաց է մնացել Ծառայության ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարցը, որը հրատապ կարգավորման կարիք ունի, քանի որ Ծառայությունը չունի ոչ միայն անհրաժեշտ քանակի եւ մասնագիտությունների բժշկական անձնակազմով համալրված ստորաբաժանում, այլ նաեւ համապատասխան բժշկական սարքավորումներով հագեցած շենքային պայմաններ:
1.8. Օրենքի 16.2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքով` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման: Մինչեւ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 23-ի ՀՕ-40-Ն օրենքի ուժի մեջ մտնելը նույն օրենքի 28-րդ հոդվածը կարգավորում էր ազգային անվտանգության մարմինների ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության եւ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով ատեստավորման հետ կապված իրավահարաբերությունները: 2023 թվականի մայիսի 13-ից ուժի մեջ մտած նույն 28-րդ հոդվածի նոր խմբագրությունը կարգավորում է ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար հավելավճար հաշվարկելու հետ կապված իրավահարաբերությունները, իսկ ավագ եւ միջին խմբի պաշտոններում առաջխաղացման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են 19-րդ հոդվածի 4-րդ մասով: Արդյունքում՝ Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը ատեստավորման արդյունքով կատարելու օրենսդրական պահանջը՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով ատեստավորման անցկացման հետ կապված կարգավորումների բացակայության պայմաններում կաթվածահար է անում ծառայությունում առաջխաղացման գործընթացը:
1.9. Գործող կարգավորումների համաձայն Ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում, իսկ Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ( ) կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ( ) մինչեւ նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որեւէ պաշտոն: Հարկ է նշել, որ բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնելու հավակնորդին ներկայացվող՝ գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում ունենալու պահանջը, ենթադրում է, որ նա արդեն իսկ ունի ինչպեԲս երկարատեւ զինվորական ծառայության ստաժ (հերթական զինվորական կոչումների կրման ժամկետների հաշվառմամբ՝ առնվազն 14 տարվա), այնպեԲս էլ ղեկավարման բավականին մեծ փորձ: Համանման իրավիճակ է նաեւ գլխավոր խմբի պաշտոնում նշանակվելու հավակնորդին ներկայացվող պահանջների մասով: ՈՒստի մեր կարծիքով գլխավոր եւ ավագ խմբի որեւէ պաշտոնում մեկ տարվա փորձը բավական է համապատասխանաբար բարձրագույն եւ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու հավակնորդի համար՝ այդ ընթացքում ղեկավարման հմտությունների բարձրացման տեսանկյունից:
1.10. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի (այսուհետ՝ Կանոնագիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դրա գործողությունը տարածվում է ՀՀ պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:
Միեւնույն ժամանակ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Ծառայության սպաները եւ ենթասպաները զինծառայողներ են, իսկ 16.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծառայությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նշված օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով եւ կանոնագրքերով (...):
Ուստի, Ծառայության, որպես ՀՀ վարչապետին ենթակա մարմին, ստեղծմամբ պայմանավորված, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Կանոնագրքում:
1.11. «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այն մարմինների ծառայողները եւ պաշտոնատար անձինք, որոնց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն ներգրավելու որպես համագործակցող անձ, իսկ 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են պետական կառավարման համակարգի այն մարմինների ծառայողները եւ պաշտոնատար անձինք, որոնք ծառայության կարող են ընդունվել Արտաքին հետախուզության ծառայությունում՝ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:
Նշված օրենքի ընդունման պահին՝ 23.12.2022թ., Ծառայությունը գտնվում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում, ուստի օբյեկտիվ պատճառներով ներառված չէր նշված օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 17-րդ հոդվածի 2-րդ մասում:
««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է Ծառայության թափուր պաշտոնի համալրումը նաեւ Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներով, ուստի «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում կատարվող համապատասխան լրացումը պայմանավորված է վերը նշվածով:
1.12. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են պետական կառավարման համակարգի այն մարմինները, որոնց զինծառայողների վրա վարչական իրավախախտումներ կատարելու համար տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը: Մինչդեռ Ծառայությունն ընդգրկված չէ այդ մարմինների թվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել նշված օրենսգրքում:
1.13. «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, օրենքի գործողությունը չի տարածվում պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաեւ ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար: Մինչեւ Ծառայության առանձնանալը վերոնշյալ կարգավորումը տարածվում էր նաեւ Ծառայության տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար: Սակայն առանձնացումից հետո այդ հարցը բաց է մնացել:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով՝
2.1. հաշվի առնելով, որ Ծառայությունը՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն, պետական ռազմականացված կազմակերպություն է, ինչպես նաեւ Ծառայությունում ծառայության մի շարք առանձնահատկություններով պայմանավորված, առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել Ծառայության պետի եւ պետի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների՝ ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորությունը, ինչպես նաեւ զենքով եւ ռազմամթերքով ապահովման հետ կապված իրավահարաբերությունները.
2.2. Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել, որ Ծառայությունը, ի թիվս իր այլ հիմնական խնդիրների, իր իրավասության շրջանակներում մասնակցում է ազգային անվտանգության ապահովմանը:
2.3. Ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով լիազոր մարմնի ղեկավարին վերապահված մի շարք լիազորություններից կօգտվի Ծառայության պետը «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով: Բացի այդ, Ծառայության պետին կվերապահվի լիզորություն սահմանելու ծառայության ծառայողների ֆիզիկական եւ կրակային պատրաստականության նորմատիվները, հաստատելու ֆիզիկական եւ կրակային պատրաստականության պարապմունքների ժամանակացույցերը, ինչպես նաեւ պետական պահպանության ոլորտի գործառույթին առնչվող մեթոդական ուղեցույցները եւ ուսումնական ձեռնարկները:
2.4. նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 17.1-ին հոդվածը հնարավորինս համապարփակ կկարգավորի հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու հարաբերությունները, որոնց բացերն առկա են գործող օրենքի 17.1-ին հոդվածի խմբագրությամբ: Բացի այդ, հաշվի առնելով, որ օրենքը լիազորում է ՀՀ վարչապետին սահմանելու ատեստավորման կարգը, նախագծով առաջարկվում է հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության եւ գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաեւ առաջին հերթին գաղտնիության ռեժիմի պահպանման անհրաժեշտությամբ, ծառայության պետին լիազորել սահմանելու ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ.
2.5. ելնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված Ծառայության հիմնական խնդիրներից (օր.՝ պահպանվող օբյեկտներում հանցագործությունները եւ այլ իրավախախտումները բացահայտելը, կանխելը եւ խափանելը, ինչպես նաեւ իր իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը եւ այլն), ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում պետական պահպանության օբյեկտներին օպերատիվորեն տարհանելու անհրաժեշտությունից, առաջարկվում է Ծառայության ծառայողներին իրավունք վերապահել վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաեւ ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները.
2.6. ուժը կորցրած կճանաչվի Օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ կետը՝ այն կիրառելի չլինելու հիմքով.
2.7. առաջարկվում է Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացնել ազգային անվտանգության մարմիններում ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել բժշկական օգնությամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում.
2.8. առաջարկվում է Օրենքի 16.2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերից հանել Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը ատեստավորման արդյունքով կատարելու պահանջը, ինչպես նաեւ նվազեցնել բարձրագույն եւ գլխավոր խմբի պաշտոններում նշանակվելու համար համապատասխանաբար գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնում ծառայության անհրաժեշտ ժամկետները, դրանք երեք տարվա փոխարեն դարձնելով մեկ տարի.
2.9. առաջարկվում է Կանոնագրքի գործողությունը տարածել նաեւ Ծառայության վրա: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Ծառայության պետի ու տեղակալների մի մասի պաշտոնները արդեն իսկ հանրային պաշտոններ են, իսկ Ծառայության մյուս ծառայողները զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք են, Ծառայության առաքելության, գործառույթների եւ նպատակների պատշաճ կյանքի կոչումն ապահովելու համար անհրաժեշտ է հստակեցնել նաեւ Ծառայության պետի կողմից զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորությունը՝ համապատասխան լրացում կատարելով Կանոնագրքում.
2.10. առաջարկվում է «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով սահմանափակել Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքը Ծառայության աշխատակիցներին ներգրավելու որպես համագործակցող անձ, ինչպես նաեւ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Արտաքին հետախուզության ծառայության թափուր պաշտոնները նաեւ Ծառայության ծառայողներով համալրելու համար:
2.11. առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում համապատասխան լրացում կատարելու միջոցով Ծառայությունն ընդգրկել այն մարմինների թվում, որոնց զինծառայողների վրա վարչական իրավախախտումներ կատարելու համար տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը:
2.12. առաջարկվում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի դրույթները չտարածել Ծառայության տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:
Միեւնույն ժամանակ, Նախագծերն անհրաժեշտ է համարել անհետաձգելի՝ պայմանավորված նրանով, որ Ծառայությունում ծառայության անցնելու հետ կապված մի շարք իրավահարաբերությունները կարգավորելը, այդ թվում՝ առաջխաղացման գործընթացի հետ կապված, կրում է հրատապ բնույթ:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ՝
3.1. կկանոնակարգվեն Ծառայության պետի եւ պետի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները.
3.2. Օրենսդրորեն կամրագրվի Ծառայության փաստացի մասնակցությունն ազգային անվտանգության ապահովմանը:
3.3. կընդլայնվի Ծառայության պետի լիազորությունների շրջանակը, ինչի արդյունքում կկանոնակարգվեն ՀՀ պետական պահպանության ծառայությունում ծառայության անցնելու հետ կապված մի շարք իրավահարաբերություններ եւ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիազորող նորմերը իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու պահանջը.
3.4. կխմաբագրվեն ծառայողների հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման դրույթները.
3.5. Օրենքով նախանշված պայմանի առկայությամբ Ծառայության ծառայողներին իրավունք կվերապահվի վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաեւ ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները:
3.6. ուժը կորցրած կճանաչվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ կետը՝ այն կիրառելի չլինելու հիմքով.
3.7. կկարգավորվեն Ծառայության ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները.
3.8. Ծառայությունում պաշտոնի նշանակման հետ կապված հարաբերությունները «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով չկարգավորված մասերով կկարգավորվեն են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի կարգավորումներով.
3.9. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը ատեստավորման արդյունքով կատարելու պահանջը այլեւս չի լինի, ինչպես նաեւ կնվազեցվեն բարձրագույն եւ գլխավոր խմբի պաշտոններում նշանակվելու համար համապատասխանաբար գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնում ծառայության անհրաժեշտ ժամկետները.
3.10. Կանոնագրքի գործողությունը կտարածվի նաեւ Ծառայության վրա.
3.11. Արտաքին հետախուզության ծառայությանը չի թույլատրվի որպես համագործակցող անձ ներգրավելու Ծառայության աշխատակիցներին, իսկ Արտաքին հետախուզության ծառայության թափուր պաշտոնները կհամալրվեն նաեւ Ծառայության ծառայողներով:
3.12. Ծառայության զինծառայողների վրա վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում կտարածվի կարգապահական կանոնագրքերի գործողությունը:
3.13. «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի դրույթները չեն տարածվի Ծառայության տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված՝ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված պետական գույքի կառավարման վրա:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:
5. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին
Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն.
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱ-ԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում