Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի մայիսի 22-ին եւ մայիսի 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 22-ին եւ 23-ին:
«Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 92.000.000 եվրո վարկ եւ 16.000.000 եվրո արտոնյալ ֆինանսական միջոցներ՝ Համաձայնագրով սահմանված ծրագրի իրականացման համար:
Համաձայնագրի կնքումը միտված է Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման խթանմանը, բնապահպանական կառավարման ոլորտը կարգավորող իրավական շրջանակի բարելավմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն եւ արդարադատության ոլորտների արյդունավետության բարձրացմանը:
Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է դրա 5-րդ՝ «Ուժի մեջ մտնելը, դադարեցումը» հոդվածով սահմանված կարգով.
«5.01 Ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայման է մասնավորապես հետեւյալը.
Բանկին գոհացնում է Վարկառուի կողմից Ծրագրի իրականացման հարցում ձեռք բերված առաջընթացը եւ Վարկառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի համապատասխանությունը:
5.02 Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը Ստորագրման ամսաթվից հետո հարյուրքսաներորդ (120-րդ) օրն է:»
Հաշվի առնելով վերոնշյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՎ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԱՆԱՉ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՎ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԱՆԱՉ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջեւ 2024 թվականի մայիսի 23-ին եւ մայիսի 22-ին ստորագրված «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայն՝ Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել 92,300,000 եվրո գումարի չափով վարկավորում եւ 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհային միջոցներ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին
Հարգելի՛ պարոնայք
Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2024 թվականի մայիսի 23-ին եւ մայիսի 22-ին ստորագրված «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Գ. Սանոսյան
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2024 թվականի մայիսի 22-ին եւ մայիսի 23-ին ստորագրվել է «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» (այսուհետ՝ Ծրագիր) բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ եւ 16,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
1. Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում, եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
2. Հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում,
3. Հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2024 թվականի մայիսի 23-ին եւ մայիսի 22-ին ստորագրված «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ֆինանսավորման համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմը, ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում