Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական Զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի եւ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ելնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային շրջանակից՝ պետական պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2024թ. փոխառության տարեկան ծրագիրը:
Համաձայն վերոնշյալի՝ 2024թ. ֆինանսավորման ընդհանուր պահանջը կազմում է 970.9 մլրդ դրամ, որի 67.6%-ը նախատեսվել է ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին, իսկ 32.4%-ը՝ արտաքին փոխառությունների հաշվին:
Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում եւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամից, գնահատվում է տարեկան մոտ 400-450 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի (այուհետ՝ Հիմնադրամ) միջոցներից շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավումը համարվում է անհրաժեշտ: Վարկային համաձայնագրին կից ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակվել է տնտեսական քաղաքականության բարեփոխումների ցանկ, որը հիմնականում միտված է ՀՀ տնտեսական աճի ներուժի ընդլայնմանը, աշխատանքի շուկայի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ ներառում է կայուն զարգացմանը նպատակաուղղված մի շարք միջոցառումներ: Նշյալ միջոցառումների կատարումն արդեն իսկ ապահովվել է:
Ընդհանուր առմամբ, Ծրագիրն ուղղված է 2024թ. պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը եւ ներառում է ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումները:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կողմից սույն Համաձայնագրի վավերացումը համարվում է նպատակահարմար:
Ֆինանսների նախարարություն
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական Զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի մայիսի 20-ին:
Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ:
Նախագծով ամրագրվում է, որ ֆինանսական վարկի տրամադրման պայման է հանդիսանում ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների կողմից մշակված՝ տնտեսական քաղաքականության բարեփոխումների ցանկով նախատեսված միջոցառումների իրագործումը:
Վերոնշյալ պայմանը կատարելուց հետո ֆինանսական վարկի միջոցները կարող են օգտագործվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով կամ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար՝ կախված հատկացման ժամկետներից:
Համաձայնագրի նախագծով նաեւ սահմանվում են վարկի տրամադրման պայման հանդիսացող միջոցառումների իրականացման մշտադիտարկման, գնահատման եւ աուդիտի կարգը, ֆինանսական վարկի տրամադրման, սպասարկման եւ մարման ընթացակարգերը եւ այլն:
Ընդհանուր առմամբ, Համաձայնագրի նախագիծը միտված է պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը, միաժամանակ նպաստելով ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական միջոցառումների իրականացմանը, որոնք իրենց հերթին միտված են ՀՀ տնտեսական աճի ներուժի ընդլայնմանը եւ աշխատանքի շուկայի արդյունավետության բարձրացմանը:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է դրա 7-րդ՝ «Համաձայնագրի գործողությունը» հոդվածով.
«7.1. Համաձայնագրի մասով Կառավարչի պարտավորություններն ուժի մեջ են մտնում այն օրը («Ուժի մեջ մտնելու ամսաթիվ»), երբ Կառավարիչը Ստացողին ուղարկի ծանուցում այն մասին, որ ինքն ընդունել է Ստացողի կողմից հետեւյալ պայմանները կատարելու վերաբերյալ իրեն բավարարող ապացույցները՝
ա) Համաձայնագիրն ստորագրված է Ստացողի անունից՝ այն անձի կողմից, որն ունի պատշաճ կերպով ձեւակերպված լիազորություններ.
բ) Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի բոլոր լիազորված մարմինների կողմից՝ նրա օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) Հիմնադրամի խորհուրդը հավանության է արժանացրել Ծրագիրը,
դ) Ստացողը բացել է Հաշիվ՝ Համաձայնագրի 2.2 կետի պահանջներին համապատասխան Ֆինանսական վարկի մուտքագրման համար»:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական Զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի համաձայն՝ վարկավորման պայմանները հետեւյալն են՝
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարգելի՛ պարոնայք
Հայտնում ենք, որ «Կայունացման եւ Զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Գ. Սանոսյան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում