Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-915-17.09.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ (ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ  (ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երկարաժամկետ կայուն զարգացում ապահովելու համար Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած են հիմնական ենթակառուցվածքների արդիականացման եւ զարգացման լայնածավալ խնդիրներ: Հաշվի առնելով դեպի ծով ուղիղ ելքի բացակայությունը՝ տրանսպորտային կապերի բարելավումը եւ տրանսպորտային ծախսերի նվազեցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են: Երկրի ներսում տարածքների միջեւ տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու եւ երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը: Ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթեւեկը մինչեւ Վրաստանի սահման, ապա նաեւ՝ դեպի Սեւծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը  նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝

27.12 կմ  երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 փ կմ27+125,
8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 փ կմ35+775,
24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 փ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):
Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է Ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՎԶԵԲ եւ ԵՆԲ կողմից տրամադրվող վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո:

Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջեւ 2024թ. մայիսի 15-ին ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը՝ 236 մլն եվրո արժողությամբ:

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա՝ կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչեւ 100 կմ/ժ, կբարձրացվեն երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը: Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաեւ ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը եւ տուրիզմի զարգացմանը:

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են.

Համաձայնագրով ֆինանսավորվող Հարավային ենթահատվածի ծրագիրը բաղկացած է հետեւյալ մասերից. Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2032թ. նոյեմբերը (շինարարության կանխատեսվող ավարտ՝ 2030թ. նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2032թ. նոյեմբեր):

Վարկային համաձայնագրով Ծրագրի իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է, իսկ Ծրագիրն իրականացնող գործակալությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 3.2 բաժնով ստանձնած պարտավորություններից (6.2 միջոցառում):

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ (ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2024 թվականի մայիսի 15-ին ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) կառուցման ներդրումային ծրագրի երեք ենթահատվածներից մեկի՝ շուրջ 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատվածի (այսուհետ՝ Ծրագիր) կառուցումը:

Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու պետական մարմինը, Համաձայնագրով սահմանված հասկացությամբ Իրականացնող գործակալությունը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է:

Համաձայնագրով սահմանվել է նաեւ Ծրագիրն իրականացնող մարմինը, որը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է: Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը որպես Ծրագիրն իրականացնող մարմին, պատասխանատու է Ծրագրի բոլոր մասերի համակարգումը, կառավարումը, մշտադիտարկումն ու գնահատումն իրականացնելու համար, ներառյալ՝ Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայությունների գնումների իրականացումը, ինչպես նաեւ Ծրագրի շրջանակներում ֆինանսավորման իրականացումը, հաշվետվությունների ներկայացումը համապատասխան մարմիններին եւ Համաձայնագրով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:

ՀՀ տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների նախարար                                              Գ.Սանոսյան

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ  (ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 15-ին: Համաձայնագրով նախատեսված է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել մինչեւ 236,000,000 եվրո վարկ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ծրագրի իրականացման նպատակով:

Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանին Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման հարցում, որը կազմում  է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մի մասը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա «4-րդ- ուժի մեջ մտնելը եւ հասանելիության պայմանները» հոդվածի համաձայն՝

«Ստանդարտ պայմանների 9.02 բաժնի գ) ենթակետի նպատակների համար սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար որպես լրացուցիչ նախապայման սահմանված է հետեւյալը.

ա) Սույն Համաձայնագրին համապատասխան եւ Բանկի կողմից ընդունելի համարվող Ծրագրի իրականացման գրասենյակը պետք է ստեղծվի»:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ արտաքին գործերի նախարարությունը, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքով, նպատակահարմար է գտնում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ Վարկային համաձայնագըի վավերացունը կամ հաստատումը:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                                                                 ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ (ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱ
                                                                                                                                         ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ Վարկատու) միջեւ 2024թ. մայիսի 15-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագրի (այսուհետ՝ Վարկային համաձայնագիր) 2.01 բաժնի համաձայն՝ Վարկատուն համաձայնում է Վարկառուին տրամադրել 236 մլն եվրոյի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:

                                                                                                                                                                          ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
 
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սանոսյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված) վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝   ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն