Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9133-13.09.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «ոստիկանական» բառը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «եւ այլն» բառերը, իսկ «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5) կրթահամալիր եւ այլն:».

3) 2-րդ մասում «, ոստիկանական» բառերը փոխարինել «եւ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատության խորհրդի կազմի, ձեւավորման եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:».

2) 4-րդ մասը «ռեկտորի պաշտոնում:» բառերից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորին ներկայացվող պահանջներն ու ընտրության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:».

3) 9-րդ մասից հետո լրացնել 9.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9.1. Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը մեկ տարուց ոչ ավելի ժամկետով՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում: