Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում.
1) 1-ին մասի 1-ին կետում «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերից հետո լրացնել «ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց,» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց եւ» բառերով.
3) 2-րդ մասում «ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերին» բառերից հետո լրացնել «կամ եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչների» բառերը փոխարինել «, ներդրումային ֆոնդերի կառավարիչների եւ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 1-ին կետի 1-ին եւ 2-րդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ներդրումային ֆոնդ՝ իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա ձեւավորված ակտիվների համախումբ, որը ստեղծվել, գործում կամ օգտագործվում է՝ ներդրողներից միջոցները հավաքագրելու եւ դրանք միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում կամ այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումներ իրականացնելու նպատակով (այսուհետ՝ ֆոնդ):
Այս չափանիշներին համապատասխանող իրավաբանական անձը կամ ակտիվների համախումբը համարվում է ներդրումային ֆոնդ՝ անկախ այն հանգամանքից, թե իր հիմնադիր փաստաթղթերում կամ առաջարկի փաստաթղթերում բնութագրվում է որպես «ներդրումային ֆոնդ», թե ոչ, ինչպես նաեւ անկախ նրանից, թե սահմանված նպատակը կամ գործունեությունն իրականում տվյալ իրավաբանական անձի (ակտիվների համախումբը կառավարող անձի) կողմից իրականացվել է, թե ոչ:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն կետով նախատեսված գործունեությունը որպես անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակ գնահատելու չափանիշներ:».
2) «բ» ենթակետում «երաշխավորող հիմնադրամը» բառերը փոխարինել «երաշխավորող հիմնադրամը,» բառերով.
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) ստանդարտ ֆոնդ՝ ֆոնդի տեսակ, որի (ենթաֆոնդեր ունենալու դեպքում՝ դրա բոլոր ենթաֆոնդերի) ակտիվներն առնվազն 90 տոկոսով կարող են ներդրվել միայն սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1.9-րդ կետերում նշված ակտիվներում.».
4) 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
5) 9-րդ կետից հանել «միայն» բառը.
6) 12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերում «արժեթղթեր» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «փայեր (բաժնետոմսեր)» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձեւերով.
7) 14-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-րդ կետ.
«14.1) բորսայում շրջանառվող ֆոնդ՝ ստանդարտ ֆոնդ, որի փայերը (բաժնետոմսերը) թույլատրված են կարգավորվող շուկայում առեւտրին, եւ որի փայերի (բաժնետոմսերի) թողարկումը, տեղաբաշխումն ու մարումը (հետգնումը) իրականացվում են իր կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով՝ համաձայն սույն օրենքի 42.1-րդ հոդվածի.».
8) 15-րդ կետում «իր ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման կամ հետգնման վճարներով, ֆոնդի փայերի արժույթով, կառավարչի պարգեւավճարով կամ դրանց համակցությամբ.» բառերը փոխարինել «իր ներդրումային քաղաքականությամբ կամ եկամուտների բաշխման քաղաքականությամբ, կամ ֆոնդի փայերի տեղաբաշխման (հետգնման) վճարներով, կամ իր ակտիվների արժույթով, կամ կառավարչի պարգեւավճարով, կամ դրանց համակցությամբ.» բառերով.
9) 21-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«21) Ֆոնդի մասնակից՝ սույն օրենքի համապատասխան ֆոնդի թողարկած փայերի (բաժնետոմսերի) սեփականատեր: Սույն օրենքի իմաստով փայերը (բաժնետոմսերը) ներառում են նաեւ վստահության վրա հիմնված ընկերակցության բաժնեհավաք կապիտալում բաժնեմասերը.».
10) 27-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ կետ.
«28) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ՝ սույն օրենքով սահմանված կարգով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստացած անձ, որն իրականացնում է սույն օրենքին համապատասխան ստեղծված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումը:»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի.
1) 1-ին եւ 2-րդ մասերից հանել «(այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդը) բառերը».
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման եւ հետգնման կառուցակարգի՝ հրապարակային ֆոնդը կարող է լինել բաց, փակ կամ միջակայքային, իսկ ոչ հրապարակային ֆոնդը՝ միայն փակ կամ միջակայքային:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Ոչ հրապարակային ֆոնդի անվանումը պետք է պարունակի «ոչ հրապարակային» բառերը:»:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ֆոնդի գտնվելու վայրը դրա կառավարչի գտնվելու վայրն է, բացառությամբ կորպորատիվ ֆոնդի, որի գտնվելու վայրը դրա կանոնադրությունում նշված իրավաբանական հասցեն է:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Ոչ հրապարակային ֆոնդը
1. Ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդը չի կարող ունենալ բաց բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձեւ:
2. Ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հրապարակային տեղաբաշխում չի կարող իրականացվել:
3. Ոչ հրապարակային ֆոնդը կարող է ունենալ ոչ ավելի, քան 49 մասնակից: Մասնակիցների թիվը 49-ից անցնելու դեպքում ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով վերագրանցվել որպես հրապարակային ֆոնդ կամ համապատասխանաբար կրճատել իր մասնակիցների թիվը: Հակառակ դեպքում այն ենթակա է դատական կարգով լուծարման:
4. Ոչ հրապարակային ֆոնդերի վրա տարածվում են սույն օրենքի 3.7-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի (բացառությամբ՝ 5-րդ մասի), 13-րդ հոդվածի (բացառությամբ՝ 5-րդ մասի), 16.18-րդ հոդվածների, 20.23-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի (բացառությամբ՝ 1-ին մասի 17-րդ կետի), 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերի եւ 6-րդ մասի (բացառությամբ՝ 2-րդ նախադասության), 26-րդ հոդվածի 1.3-րդ եւ 7-րդ մասերի, 27-րդ եւ 28-րդ հոդվածների, 30-րդ հոդվածի (բացառությամբ՝ 3-րդ մասի), 31-րդ հոդվածի 1.2-րդ մասերի, 32-րդ հոդվածի (բացառությամբ՝ 5-րդ եւ 6-րդ մասերի), 34-րդ հոդվածի, 40-րդ հոդվածի, 45-րդ հոդվածի (բացառությամբ՝ 3-րդ մասի), 46-րդ հոդվածի (բացառությամբ՝ 2-րդ մասի), 47-րդ հոդվածի (բացառությամբ՝ 4-րդ մասի), 48-րդ, 49-րդ եւ 51-րդ հոդվածների, 62.1-րդ հոդվածի, 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի, 92-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի, 95-րդ հոդվածի 4-րդ մասի, 97-րդ հոդվածի, 99-րդ հոդվածի (բացառությամբ՝ 11-րդ եւ 12-րդ մասերի), 100-րդ հոդվածի (բացառությամբ՝ 11-րդ եւ 12-րդ մասերի), 101-րդ հոդվածի (բացառությամբ՝ 3-րդ մասի առաջին նախադասության, 4-րդ եւ 10-րդ մասերի), 102-րդ հոդվածի (բացառությամբ՝ 3-րդ մասի, 4-րդ մասի 2-րդ նախադասության, 5-րդ եւ 13-րդ մասերի) եւ 103.113-րդ հոդվածների դրույթները: Ընդ որում, սույն մասով սահմանված դրույթները պահառուին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդերի նկատմամբ միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ առանձնացված պահառու ունենալու պահանջի առկայության դեպքում, իսկ կառավարչին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նկատմամբ:
5. Ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը, ի լրումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց կանոնադրությանը ներկայացվող պահանջների, պետք է առնվազն պարունակի նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով ֆոնդի կանոնների համար նախատեսված պարտադիր դրույթները:
6. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի համար կարող է սահմանել ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման եւ ֆոնդի ակտիվների պահառության նկատմամբ պահանջներ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պահանջները կարող են տարբերակվել՝ կախված ֆոնդի տեսակից եւ/կամ ֆոնդի զուտ ակտիվների արժեքից:
8. Ոչ հրապարակային ֆոնդի դրամական հաշիվը, որն օգտագործվում է ֆոնդի արժեթղթերի տեղաբաշխման կամ մարման ժամանակ ներդրողներից համապատասխան դրամական միջոցների ստացման կամ նրանց դրամական միջոցներ վճարելու համար, պետք է բացված լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում: Սույն մասով սահմանված պահանջը չի տարածվում այն ոչ հրապարակային ֆոնդերի վրա, որոնց ակտիվները հանձնված են պահառության Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պահառուին:»:
Հոդված 8. Օրենքը 8-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ եւ 8.4-րդ հոդվածներով.
«Հոդված 8.1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը
1. Առանց սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրված թույլտվության՝ արգելվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելը, դրա իրականացման առաջարկությամբ հանդես գալը կամ որպես այն իրականացնող անձ ներկայանալը: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում ներդրումային ընկերությունը կարող է իրականացնել ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն՝ առանց սույն մասով պահանջվող թույլտվության:
2. Թույլտվությունը կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:
3. Թույլտվությունը տրվում է անժամկետ:
4. Թույլտվության միասնական ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
5. Թույլտվությունը տրամադրվում եւ դադարեցվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Թույլտվությունը դադարեցվում է բացառապես սույն օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:
6. Թույլտվության կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում թույլտվությունը ստացած անձը անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հայտնել այդ մասին Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկը դիմումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տրամադրում է թույլտվության կրկնօրինակը:
Հոդված 8.2. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրումը եւ տրամադրման մերժման հիմքերը
1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պայմանները բավարարող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձին:
2. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության ստացման նպատակով անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները եւ փաստաթղթերը:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին դիմումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրումը մերժելու մասին, եթե.
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, եւ այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում.
2) անձը չի բավարարում սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար սահմանված պահանջները.
3) անձի ղեկավարը բավարարում է սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներից որեւէ մեկը.
4) անձի նշանակալից մասնակիցը բավարարում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժման հիմքերից որեւէ մեկը.
5) թույլտվության համար դիմելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դադարեցվել է Կենտրոնական բանկի կողմից անձին տրամադրված կառավարման թույլտվությունը սույն օրենքի 8.4-րդ հոդվածի 1-ին մասի 2.6-րդ կետերով սահմանված հիմքերից որեւէ մեկի հիման վրա:
5. Թույլտվություն տրամադրելու որոշման դեպքում Կենտրոնական բանկը որոշման կայացման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում թույլտվությունը հանձնում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին:
6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում ոչ հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնող անձը փոփոխությունները ներկայացնում է Կենտրոնական բանկ՝ փոփոխությունից հետո տասն օրացուցային օրվա ընթացքում:
7. Սույն հոդվածի իմաստով ղեկավար են համարվում խորհրդի նախագահը եւ անդամները, գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը եւ անդամները: Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկին տեղեկացնել իր ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին՝ դրանք տեղի ունենալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 8.3. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նկատմամբ պահանջները
1. Սույն օրենքի 8.2-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ղեկավար չի կարող լինել այն անձը, որը.
1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի չմարված կամ չվերացված դատվածություն.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
4) նախկինում, բայց ոչ շուտ, քան երեք տարի առաջ զրկվել է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված որակավորումից:
2. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նշանակալից մասնակից չեն կարող լինել այն անձինք, ովքեր բավարարում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժման հիմքերից առնվազն մեկը: Սույն մասի իմաստով նշանակալից մասնակից է համարվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված նշանակալից մասնակիցը: Անձը, որը նշանակալից մասնակցություն է ձեռք բերել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում կամ ավելացրել է իր մասնակցությունն այնպես, որ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նրա՝ ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմում է առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց կամ մասնակցությունն ավելացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված պահանջի խախտմամբ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է առաջարկել անձին (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում՝ դատական կարգով պահանջել նրանից), որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կապիտալում:
3. Ներդրողների շահերի պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտով սահմանել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց կողմից հաճախորդներին պարտադիր բացահայտման եւ տեղեկացման ենթակա նվազագույն տեղեկատվության ցանկն ու տեղեկացման կարգը:
4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձանց նկատմամբ կարող է սահմանել սույն օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված տնտեսական նորմատիվներ, տնօրենների խորհրդի, ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման վերաբերյալ պահանջներ, որոնք չեն կարող առավել խիստ լինել, քան սույն օրենքով կառավարիչների նկատմամբ սահմանված պահանջները:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները կարող են տարբերակվել՝ կախված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից կառավարվող ֆոնդերի տեսակից եւ/կամ զուտ ակտիվների արժեքից:
6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են ֆոնդի կառավարման գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
7. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց արգելվում է իրականացնել ֆոնդերի կառավարմանը սերտորեն չառնչվող որեւէ այլ գործունեություն:».
Հոդված 8.4. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցումը
1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը կարող է դադարեցվել, եթե.
1) թույլտվությունը ստանալուց հետո ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը 12 ամիս անընդմեջ չի իրականացրել ֆոնդի կառավարման գործունեություն.
2) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
3) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու եւ ավելի) խախտումներ.
4) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները.
5) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ղեկավարը բավարարում է սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներից որեւէ մեկը.
6) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի դիմումի հիման վրա.
7) լուծարման, այլ անձի միանալու, սնանկացման դեպքերում:
2. Սույն հոդվածով սահմանված հիմքերով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում: Սույն մասում սահմանված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
3. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը զրկվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնելու իրավունքից:
4. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը միջոցներ է ձեռնարկում ողջամիտ ժամկետում իր կողմից կառավարվող բոլոր ֆոնդերը դադարեցնելու (լուծարելու) կամ դրանց կառավարումը այլ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կամ կառավարչի փոխանցելու ուղղությամբ:
5. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման որոշումը, ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին: Նշված որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում դրա գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:»:
Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «իրավունքներն առանձնացված հաշվառվում եւ գրանցվում են» բառերից հետո լրացնել «ֆոնդի կամ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բաց ֆոնդը կարող է ստեղծվել բորսայում շրջանառվող ֆոնդի տեսքով, որի նկատմամբ կիրառվում են բաց ֆոնդերի համար սույն օրենքով նախատեսված դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքի 42.1-րդ հոդվածով:»:
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Չտարատեսականացված ֆոնդի, ինչպես նաեւ» բառերը:
Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանվել սույն մասով սահմանված պահանջի կիրառման ավելի երկար ժամկետ ոչ հրապարակային ֆոնդերի համար:»:
Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածում.
1) 3-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջներից բացառություններ ոչ հրապարակային ֆոնդերի համար» բառերով.
2) 5-րդ մասից հանել «(որակավորված ներդրողների ֆոնդում՝ 10)» բառերը:
Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 8-րդ կետում «եւ հրապարակման կարգն ու ժամկետները.» բառերը փոխարինել «, իսկ հրապարակային ֆոնդերի դեպքում նաեւ դրանց հրապարակման կարգն ու ժամկետները.» բառերով.
2) 1-ին մասի 12-րդ կետում «կարգը» բառից հետո լրացնել «,ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի մասնակիցներին տեղեկատվության տրամադրման կարգը» բառերը.
3) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 8-րդ կետում «եւ հրապարակման կարգն ու ժամկետները.» բառերը փոխարինել «, իսկ հրապարակային ֆոնդերի դեպքում նաեւ դրանց հրապարակման կարգն ու ժամկետները.» բառերով.
2) 1-ին մասի 10-րդ կետում «կարգը» բառից հետո լրացնել «,ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի մասնակիցներին տեղեկատվության տրամադրման կարգը» բառերը.
3) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կարող է հրաժարվել կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրից միայն ֆոնդի կառավարումն այլ անձի փոխանցելու դեպքում, որի կարգն ու պայմանները սահմանվում են ֆոնդի կանոնադրությամբ:»:
Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածում.
1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կարող է հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից միայն ֆոնդի կառավարումն այլ անձի փոխանցելու դեպքում, որի կարգն ու պայմանները սահմանվում են ֆոնդի կանոններով».
2) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Ֆոնդի կանոնների փոփոխությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 968.10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սեփականատերերի համաձայնության եւ ֆոնդի կառավարման պայմանագիրը ողջամիտ ժամկետում լուծելու դրույթները չեն տարածվում ժողով չունեցող հրապարակային պայմանագրային ֆոնդերի վրա: Եթե փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում, ապա այդ ֆոնդի կանոնների փոփոխությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածով եւ 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները:».
3) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1-ին մասով.
«7.1. Եթե ոչ հրապարակային փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է, որ ֆոնդի ժողով չի գումարվում, ապա տվյալ ֆոնդի կանոններով կարող է սահմանափակվել ֆոնդի մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 968.10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ֆոնդի կառավարման պայմանագիրը լուծելու իրավունքը, եթե ֆոնդի կանոնների փոփոխություններն իրականացվել են ֆոնդի բոլոր փայերի 50 տոկոսից ավելին տիրապետող՝ ֆոնդի կառավարումն իրականացնող անձի հետ չփոխկապակցված սեփականատերերի համաձայնությամբ: Ֆոնդի կառավարումն իրականացնող անձը պարտավոր է սույն մասի համաձայն ֆոնդի կառավարման պայմանագիրը լուծելու իրավունքի ծագման դեպքում այդ մասին ողջամիտ ժամկետում ծանուցել ֆոնդի մասնակիցներին: Սույն մասով փակ ներդրումային ֆոնդերի համար սահմանված դրույթները տարածվում են այն միջակայքային ֆոնդերի վրա, որոնց փայերի հետգնման միջակայքերի միջեւ ընկած ժամանակահատվածը գերազանցում է երեք տարին:»:
Հոդված 20. Օրենքի 28-րդ հոդվածում.
1) 2-րդ մասը 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն մասով սահմանված պահանջը տարածվում է ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) թողարկման եւ տեղաբաշխման վրա, եթե ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) այլ բան սահմանված չէ:».
2) 3-րդ մասում «սահմանում է տվյալ ֆոնդի կառավարիչը» բառերը փոխարինել «սահմանվում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կամ տվյալ ֆոնդի կառավարչի կողմից» բառերով.
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը կատարվում է դրամական միջոցներով, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 42.1-րդ հոդվածով: Ոչ հրապարակային ֆոնդի մասնակիցը փայերի (բաժնետոմսերի) դիմաց կարող է տրամադրել այլ գույք՝ պայմանով, որ տվյալ ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել այդ տեսակի գույքում:»:
Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Ոչ հրապարակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման ու հետգնման գների հաշվարկման եւ ֆոնդի մասնակիցներին տեղեկացման կարգը սահմանվում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ):»:
Հոդված 22. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասում «ինչպես նաեւ» բառերը հանել, իսկ «ֆոնդի տեսակը փոփոխվելու դեպքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով:
Հոդված 23. Օրենքի 32-րդ հոդվածում.
1) 2-րդ մասը «մեկ անգամից:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ոչ հրապարակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող են սահմանվել փայերի հետգնման (մարման) հայտի ընդունման, փայերի հետգնման (մարման) եւ հետգնման (մարման) միջակայքերի պարբերականության այլ ժամանակահատվածներ:».
2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ոչ հրապարակային փակ կորպորատիվ ֆոնդի կանոնադրությամբ կարող են սահմանվել բաժնետոմսերի հետգնման այլ դեպքեր:».
3) 6-րդ մասը «միջոցներով» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքի 42.1-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 24. Օրենքի 33-րդ հոդվածում.
1) 2-րդ մասում «երեք օրվա ընթացքում հրապարակելով առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակելով իր ինտերնետային կայքում:» բառերով, իսկ «տեղեկացման եւ հրապարակման պահանջը» բառերը փոխարինել «տեղեկատվության հրապարակման պահանջը» բառերով.
2) 2-րդ մասը 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Որակավորված ներդրողների ֆոնդի կառավարիչը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով տեղեկացնում է ֆոնդի մասնակիցներին փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման մասին՝ նշելով դրա հիմքերը:»:
Հոդված 25. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 38. Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը
1. Սույն գլխով սահմանված պահանջները ներկայացվում են բացառապես ստանդարտ ֆոնդերին: Ընդ որում, սույն օրենքի 39-րդ եւ 41-րդ հոդվածները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի եւ ոչ հրապարակային ֆոնդերի վրա:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդ համարվող ստանդարտ ֆոնդերի եւ ոչ հրապարակային ստանդարտ ֆոնդերի համար կարող են սահմանվել՝
1) ֆոնդի ակտիվների նվազագույն չափը, որը պետք է լինի իրացվելի ակտիվների տեսքով.
2) սահմանափակումներ՝ ըստ ակտիվների տեսակների կամ դասերի.
3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել կարգավորվող շուկայում առեւտրին չթույլատրված արժեթղթերում.
4) մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած նույն դասի արժեթղթերի առավելագույն չափը, որ կարող է ձեռք բերել ֆոնդը.
5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաեւ ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.
6) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ առանձին գույքում.
7) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմանները եւ առավելագույն սահմանաչափերը.
8) փոխառությունների ներգրավման պայմանները եւ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի նկատմամբ ներգրավված փոխառությունների առավելագույն սահմանաչափը.
9) ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում՝ ժամանակավոր գործողության.
10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը:»:
3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել որակավորված ներդրողների ֆոնդերի եւ ոչ հրապարակային ֆոնդերի հաշվին կնքվող արժեթղթերով ֆինանսավորման գործարքների (այդ թվում՝ ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների, արժեթղթերը փոխառությամբ տրամադրելու կամ ստանալու գործարքների), ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների նկատմամբ սահմանափակումներ, նվազագույն չափանիշներ եւ պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը), ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ներդրումային սահմանաչափերի հաշվարկման նպատակով այդ գործարքների ռիսկերի արժեքների հաշվարկման կարգ:»:
Հոդված 26. Օրենքի 39-րդ հոդվածում.
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կառավարիչը կարող է փոխառու միջոցներ ներգրավել այն ֆոնդի ակտիվների 10 տոկոսը չգերազանցող չափով, որի համար ներգրավվում են այդ փոխառու միջոցները, եթե ներգրավվում են կարճաժամկետ (մինչեւ երեք ամիս մարման ժամկետով) փոխառու միջոցներ:».
2) 4-րդ մասում «գործարքների» բառից հետո լրացնել «եւ ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների» բառերով:
Հոդված 27. Օրենքի 41-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ներդրումային ֆոնդերի հաշվին կնքվող արժեթղթերով ֆինանսավորման գործարքների (այդ թվում՝ ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների, արժեթղթերը փոխառությամբ տրամադրելու կամ ստանալու գործարքների), ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների նկատմամբ սահմանափակումներ, նվազագույն չափանիշներ եւ պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը), ինչպես նաեւ սույն հոդվածով սահմանված ներդրումային սահմանաչափերի հաշվարկման նպատակով այդ գործարքների ռիսկերի արժեքների հաշվարկման կարգ:»:
Հոդված 28. Օրենքը 42-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.1-րդ հոդվածով.
«Հոդված 42.1. Բորսայում շրջանառվող ֆոնդերի առանձնահատկությունները
1. Բորսայում շրջանառվող ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) կարող են նախատեսել ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) վաճառքի, տեղաբաշխման եւ մարման այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով, մասնավորապես՝
1) փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը դրամական միջոցներից բացի այլ ակտիվներով.
2) փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) ժամանակ հետգնման (մարման) գումարի վճարումը դրամական միջոցներից բացի այլ ակտիվներով.
3) փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման եւ մարման իրականացումը միայն ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված նվազագույն ծավալով (քանակով), միայն ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված անձանց միջոցով.
4) բորսայում շրջանառվող ֆոնդերին բնորոշ այլ առանձնահատկություններ:»
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ֆոնդերի կանոնների բովանդակության, ներդրումային քաղաքականության, ինչպես նաեւ տեղեկատվության հրապարակման նկատմամբ պահանջներ:
3. Բորսայում շրջանառվող ֆոնդը կարող է հանդես գալ միայն հրապարակային ֆոնդի տեսքով:»:
Հոդված 29. Օրենքի 44-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդ չհամարվող մասնագիտացված ֆոնդերի կոնկրետ տեսակների համար կարող են սահմանվել՝» բառերը փոխարինել «Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով մասնագիտացված ֆոնդերի (այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդերի) որոշակի տեսակների համար կարող են սահմանվել՝» բառերով.
2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասից հանել «կամ 2-րդ» բառերը:
Հոդված 30. Օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «վենչուրային» բառը:
Հոդված 31. Օրենքի 52-րդ հոդվածում.
1) 2-րդ մասում «(այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդի)» բառերը հանել, իսկ «4-րդ եւ 5-րդ» բառերը փոխարինել «4-րդ, 5-րդ եւ 5.1-րդ» բառերով».
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կառավարիչը կարող է իրականացնել ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն՝ առանց սույն օրենքի 8.1-րդ հոդվածով սահմանված թույլտվության:».
3) 5-րդ մասի 1-ին կետից հանել «՝ կապված իր կողմից կառավարվող արժեթղթերում ներդրումների հետ,» բառերը.
4) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ մասով.
«5.1. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով կառավարիչներին թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 2-ից 5-րդ մասերով նախատեսված գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:».
5) 9-րդ մասում «լիցենզիա չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ունեցող անձանց)» բառերը:
Հոդված 32. Օրենքի 64-րդ հոդվածի 10-րդ մասից հանել «էական» բառը, իսկ «կառավարչի խորհրդին, գործադիր մարմնին եւ Կենտրոնական բանկին:» բառերը փոխարինել «կառավարչի գործադիր մարմնին, իսկ նշված խախտման կամ հասցված վնասի էական լինելու դեպքում՝ նաեւ կառավարչի խորհրդին եւ Կենտրոնական բանկին» բառերով:
Հոդված 33. Օրենքի 65-րդ հոդվածում.
1) 3-րդ մասից հանել «կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի խորհրդի նախագահ կամ անդամ,» եւ «(ներդրումային ծառայություն մատուցող այլ անձը)» բառերը.
2) 4-րդ մասից հանել «կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի» բառերը.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Օրենքի 86-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պահառու կարող է լինել Կենտրոնական դեպոզիտարիան, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արժեթղթերի պահառության ծառայություն մատուցող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկը կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ներդրումային ընկերությունը:».
2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Ֆոնդի՝ պահառուի մոտ բացված համապատասխան հաշիվներում հաշվառվող արժեթղթերը եւ ածանցյալ ֆինանսական գործիքները չեն համարվում պահառուի սեփականությունը, եւ դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել պահառուի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:»:
Հոդված 35. Օրենքի 87-րդ հոդվածում.
1) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Պահառուն պարտավոր է տարանջատել պահառության հանձնված յուրաքանչյուր ֆոնդի ակտիվներն իր եւ այլ անձանց ու ֆոնդերի ակտիվներից եւ դրանց վերաբերյալ վարել առանձնացված հաշվառում:».
2) 4-րդ մասում «Կենտրոնական բանկին, կառավարչին» բառերը փոխարինել «կառավարչին, իսկ խնդիրը ողջամիտ ժամկետում չլուծվելու դեպքում՝ Կենտրոնական բանկին» բառերով:
Հոդված 36. Օրենքի 92-րդ հոդվածում.
1) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձը կազմում եւ Կենտրոնական բանկ է ներկայացնում իր եւ իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի տարեկան եւ միջանկյալ հաշվետվությունները: Ոչ հրապարակային ֆոնդերի վերաբերյալ հաշվետվությունների ձեւերը, բովանդակությունը, դրանց ներկայացման կարգը, ժամկետներն ու պարբերականությունը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:»:
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածով նախատեսված հրապարակման պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդի վրա:»:
Հոդված 37. Օրենքի 96-րդ հոդվածի 8-րդ մասից հանել հետեւյալ նախադասությունը. «Որակավորված ներդրողների ֆոնդի արտաքին աուդիտն իրականացնող անձի տարեկան եզրակացությունը եւ հաշվետվությունը Կենտրոնական բանկ են ներկայացվում միայն Կենտրոնական բանկի պահանջով:»:
Հոդված 38. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում.
1) 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) ֆոնդի վերջին տարեկան հաշվետվությունը՝ հաստատված արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից, ինչպես նաեւ վերջին տարեկան հաշվետվությունից հետո հրապարակված միջանկյալ հաշվետվությունները.»:
Հոդված 39. Օրենքի 100-րդ հոդվածի 11-րդ մասից հանել հետեւյալ նախադասությունը.
«Սույն մասով նախատեսված պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա:»:
Հոդված 40. Օրենքի 101-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 2-րդ կետում «6 ամսվա ընթացքում» բառերից հետո եւ 3-րդ կետում «վեց ամսից ավելի ժամկետով» բառերից հետո լրացնել «(ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ սույն հոդվածի 1.1.-րդ մասով նախատեսված ժամկետում)» բառերով.
2) 1-ին մասը 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) ֆոնդը չի բավարարում Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշները:».
3) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված ժամկետներից ավելի երկար ժամկետներ:»:
Հոդված 41. Օրենքի 102-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 2-րդ կետում «6 ամսվա ընթացքում» բառերից հետո եւ 3-րդ կետում «վեց ամսից ավելի ժամկետով» բառերից հետո լրացնել «(ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ սույն հոդվածի 1.1.-րդ մասով նախատեսված ժամկետում)» բառերով.
2) 1-ին մասը 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) ֆոնդը չի բավարարում Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշները:».
4) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված ժամկետներից ավելի երկար ժամկետներ:»:
Հոդված 42. Օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում «կորպորատիվ ֆոնդերը, այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդերը, կառավարիչներին» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդերը, կառավարիչներին» բառերով:
Հոդված 43. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասը 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցում:»:
Հոդված 44. Օրենքը 110-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 110.1-րդ հոդվածով.
«Հոդված 110.1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցում
1. Կենտրոնական բանկի կողմից ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը դադարեցվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սույն օրենքով նախատեսված դեպքերում:
2. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառումը Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետ սահմանել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի համար, որի ընթացքում վերջինը պարտավոր է վերացնել թույլտվության դադարեցման համար հիմք համարվող խախտումները:»:
Հոդված 45. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 8.1-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով, ինչպես նաեւ 8.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձինք պետք է սույն օրենքի պահանջներին համապատասխան ստանան ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն կամ ֆոնդերի կառավարումը փոխանցեն ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն կամ ֆոնդի կառավարման լիցենզիա ունեցող այլ անձի, ինչպես նաեւ իրենց եւ իրենց կողմից կառավարվող ոչ հրապարակային ֆոնդերի գործունեությունը համապատասխանեցնեն սույն օրենքի պահանջներին: Սույն հոդվածով սահմանված պահանջը չկատարելու դեպքում տվյալ անձի կողմից կառավարվող ֆոնդերը ենթակա են դադարեցման (լուծարման) օրենքով սահմանված կարգով:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում