1) 6-րդ կետը «քսայուղը» բառից հետո լրացնել «: Սույն կետի կիրառության իմաստով քսայուղը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 7 - 2710 19 9 ծածկագրերին դասվող ծանր թորվածքները եւ ԱՏԳ ԱԱ 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 ծածկագրերին դասվող քսանյութերը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 980 0 ծածկագրին դասվող ավիայուղի» բառերով,
2) 7-րդ կետը «բենզինը» բառից հետո լրացնել «: Սույն կետի կիրառության իմաստով բենզինը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 12 ծածկագրին դասվող թեթեւ թորվածքները եւ նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 12 310 0 ծածկագրին դասվող ավիաբենզինի» բառերով,
3) 8-րդ կետը «դիզելային վառելիքը» բառերից հետո լրացնել «: Սույն կետի կիրառության իմաստով դիզելային վառելիքը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 1 - 2710 19 6 ծածկագրերին դասվող միջին եւ ծանր թորվածքները, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 210 0 ծածկագրին դասվող ավիավառելիքի» բառերով,
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին եւ 10.2-րդ կետերով.
«10.1) նյութերը (հավելանյութերը): Սույն կետի կիրառության իմաստով նյութերը (հավելանյութերը) ներառում են ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող հակաճայթիչները, հակաօքսիդիչները, խեժագոյացման արգելակիչները, թանձրացուցիչները, հակաքայքայիչ նյութերը եւ պատրաստի այլ հավելանյութերը՝ նախատեսված նավթամթերքների (ներառյալ՝ բենզինը) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները.
10.2) արգելակման, հիդրավլիկ եւ այլ հեղուկները՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող, որոնք դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ծածկագրին.»:
Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝
1) 16-րդ տողի «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի» սյունակում «2710 19 710 0 - 2710 19 980 0» ծածկագրերը փոխարինել «2710 19 7 - 2710 19 9» ծածկագրերով,
2) 18-19-րդ տողերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«18. | 2710 19 1 - 2710 19 6 | դիզելային վառելիք | 1 տոննա | 14200 |
19. | 2709 00 2710 20 2710 9 |
հում նավթ, նավթամթերք |
1 տոննա | 29450» |
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին եւ 19.2-րդ տողերով.
«19.1. | 3811 | նյութեր (հավելանյութեր) | 1 տոննա | 43600 |
19.2. | 3819 00 000 0 | արգելակման, հիդրավլիկ եւ այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող | 1 կգ | 550»: |
Հոդված 3. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 7-րդ մասում «բենզինի» բառերից հետո լրացնել «եւ նյութերի (հավելանյութերի)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից: