Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի թիվ ՀՕ-81-Ն օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ մասով.
«16. Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: