ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-943-15.10.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-943-15.10.2024-ՖՎ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին հակասող նորմեր առկա չեն:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

29.10.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

29.10.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցների տրամադրում Հայաստանին՝ Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ ֆինանսավորելու Սյունիքի մարզում մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցմանը՝ ներառյալ տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունները:

Վարկը տրամադրվում է հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

-  վարկի արժույթ՝ եվրո,

-  վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող, 

-  վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor (28.10.24թ. դրությամբ՝ 2.905%) + 1% մարժա,

-  վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականություն` կիսամյակային,

-  միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի 1%-ի չափով, որը ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին՝ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին կամ դրան հաջորդող 7 օրվա ընթացքում,

-  պարտավորության վճարի դրույքաչափ՝ տարեկան 0.5%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած Վարկային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող 60-րդ օրվանից,

-  վարկի մարման ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալը՝ 4 տարի. վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին եւ իրականացվելու են 22 հավասարաչափ վճարումներով,

-  վարկի օգտագործված եւ չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը կարելի է փոխել լողացողից ֆիքսվածի՝ Վարկատուի ընթացակարգերին համապատասխան,

-  վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ Վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 5-րդ տարվա ավարտ կամ Բանկի կողմից սահմանված եւ դրա մասին տեղեկացված որեւէ այլ ուշ ամսաթիվ:

Ծրագրի իրականացման համար Վարկատուի բաժնետերերի հատուկ հիմնադրամից տրամադրվելու է նաեւ 2 մլն եվրոյի չափով դրամաշնորհային ֆինանսավորում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

30.10.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 14-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Վարկային համաձայնագիր)՝ Հայաստանի Սյունիքի մարզում մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի (ՄԼԿ) կառուցման հարցում Հայաստանին օժանդակելու նպատակով:

Վարկային համաձայնագրով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ Բանկ) կողմից նախատեսվում է 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցների տրամադրում Հայաստանին (այսուհետ՝ Վարկառու) Վարկային համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար:

Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Բանկի ստանդարտ պայմանների 9-րդ հոդվածով սահմանված կարգով՝

«9.1. Վարկային համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ամսաթվին, երբ Բանկը Վարկառուին կուղարկի ծանուցում այն մասին, որ Բանկի համար ընդունելի են 9.02 եւ 9.03 բաժիններում պահանջվող ապացույցները՝ այն է

ա) Վարկային համաձայնագիրը կատարվել եւ տրամադրվել է Վարկառուի անունից եւ պատշաճ կերպով լիազորվել կամ վավերացվել է խորհրդարանական, կառավարական եւ կորպորատիվ անհրաժեշտ բոլոր գործողություններով,

բ) Դրամաշնորհային համաձայնագիրը կատարվել եւ տրամադրվել է Վարկառուի անունից,

գ) Բանկը Վարկառուի անունից ստացել է իրավաբանական եզրակացություններ համապատասխան մարմնի կողմից Վարկային համաձայնագրի եւ Դրամաշնորհային համաձայնագրի առնչությամբ»:

Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել 10 մլն եվրոյի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

  • վարկի արժույթ՝ եվրո,
  • վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
  • վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 1% մարժա,
  • վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականություն` կիսամյակային,
  • միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի 1%-ի չափով, որը ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին՝ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին կամ դրան հաջորդող 7 օրվա ընթացքում,
  • պարտավորության վճարի դրույքաչափ՝ տարեկան 0.5%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած Վարկային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող 60-րդ օրվանից,
  • վարկի մարման ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալը՝ 4 տարի. վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին եւ իրականացվելու են 22 հավասարաչափ վճարումներով,
  • վարկի օգտագործված եւ չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը կարելի է փոխել լողացողից ֆիքսվածի՝ Վարկատուի ընթացակարգերին համապատասխան,
  • վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ Վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 5-րդ տարվա ավարտ կամ Բանկի կողմից սահմանված եւ դրա մասին տեղեկացված որեւէ այլ ուշ ամսաթիվ:

Ծրագրի իրականացման համար Բանկի բաժնետերերի հատուկ հիմնադրամից տրամադրվելու է նաեւ 2 մլն եվրոյի չափով դրամաշնորհային ֆինանսավորում:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

28.10.2024թ.