ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման  մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-935-04.10.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման  մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-935-04.10.2024-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:

Հարկ ենք համարում նշել, որ Արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման  մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ Համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն՝ «Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ»:

Մասնավորապես նշված է, որ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.1-ին կետի «ը» ենթակետի համաձայն՝ Ստացողը պարտավորվում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումները իրականացնել Ներդրումային վարկի միջոցների հաշվին՝ Համաձայնագրի թիվ 7 հավելվածում նշված գնումների ընթացակարգերին համապատասխան:

Համաձայնագրի 7-րդ հավելվածի 1-ին մասի համաձայն՝ Ստացողն իրականացնում է ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումները Ներդրումային վարկի միջոցների հաշվին՝ ԿԶԵՀ գնումների քաղաքականությանը, ԿԶԵՀ գնումների ընթացակարգերին եւ Գնումների պլանին համապատասխան:

«Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ի մասի 19-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները:

Կարծում ենք, որ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գնումները, որոնք իրականացվելու են ԿԶԵՀ գնումների քաղաքականության, ԿԶԵՀ գնումների ընթացակարգին եւ Գնումների պլանին համապատասխան հիմք կհանդիսանան հետագայում Կառավարության կողմից միջազգային պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունների սահմանման համար:

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

15.10.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

15.10.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), ըստ որի նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 200 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի մի հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Համաձայնագրով սահմանվում են վարկի տրամադրման, սպասարկման եւ մարման ընթացակարգերը, վարկն ստացողի կողմից ծրագրի իրականացման մշտադիտարկման, գնահատման եւ աուդիտի կարգը եւ այլն:

Համաձայնագրի համաձայն՝ վարկավորման պայմանները հետեւյալն են՝

- վարկի գումար` 200 մլն ԱՄՆ դոլար,

- վարկի մասհանման եւ սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար,

- վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո  108 ամիս (9 տարի),

- վարկի տոկոսադրույքը՝ ֆիքսված, 4% տարեկան,

- վարկի սպասարկման ամսաթվեր՝ վարկի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ին եւ հոկտեմբերի 30-ին,

- միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.5%-ի չափով, վճարվում է համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում,

- վարկի մարման ժամկետ՝ մինչեւ 20 տարի, որից արտոնյալը՝ մինչեւ 5 տարի՝ պայմանագրի ուժի մտնելուց հետո,

- վարկի մայր գումարի վճարումը՝ փաստացի մասհանված գումարի հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ սկսած 2029 թվականի ապրիլի 30-ից մինչեւ 2044 թվականի ապրիլի 30-ը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

16.10.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝  «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացման ու վթարայնության նվազեցման նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել երկու հարյուր միլիոն (200 մլն.) ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության եւ Մ2 ճանապարհի մի հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար:

Համաձայնագրով սահմանվում են վարկի տրամադրման, սպասարկման եւ մարման ընթացակարգերը, վարկը ստացողի կողմից ծրագրի իրականացման մշտադիտարկման, գնահատման եւ աուդիտի կարգը, եւ այլն:

Համաձայնագրի համաձայն՝ վարկավորման պայմաններն են՝

  • վարկի գումար` երկու հարյուր միլիոն (200 մլն.) ԱՄՆ դոլար,
  • վարկի մասհանման եւ սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար,
  • վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 108 ամիս (9 տարի),
  • վարկի տոկոսադրույքը՝ ֆիքսված, 4% տարեկան,
  • վարկի սպասարկման ամսաթվեր՝ վարկի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ին եւ հոկտեմբերի 30-ին,
  • միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.5%-ի չափով, վճարվում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում,
  • վարկի մարման ժամկետ՝ մինչեւ 20 տարի, որից արտոնյալը՝ մինչեւ 5 տարի՝ Համաձայնագրի ուժի մտնելուց հետո,
  • վարկի մայր գումարի վճարումը՝ փաստացի մասհանված գումարի հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ սկսած 2029 թվականի ապրիլի 30-ից մինչեւ 2044 թվականի ապրիլի 30-ը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

15.10.2024 թ.