ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-931-01.10.2024-ՏՀ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9311 -01.10.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-931-01.10.2024-ՏՀ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-9311 -01.10.2024-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «2010» թվից առաջ շարադրված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով: Նշված դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 21-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթներից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Լիցենզավորման մասին» օրենքի 12.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում նշված բոլոր «ՀՀ կառավարության» բառերին:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասով սահմանված է. «(…) Հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում՝ նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը, Կոմիտեն  ապահովում է  սույն մասում նշված ցանկից այն ապրանքները հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում»: Վերը մեջբերվածի կապակցությամբ նշենք, որ եթե Կոմիտեի կողմից վարվող ցանկում փոփոխություն կատարվի նախքան համապատասխան փոփոխություն նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը, ապա այդ ցանկը հակասելու է Հայաստանի Հանրապետության՝ տվյալ պահին գործող իրավական ակտերին այնքան ժամանակ, քանի դեռ փոփոխություն նախատեսող իրավական ակտն ուժի մեջ չի մտել: Հետեւաբար՝ առաջարկում ենք վերը մեջբերված դրույթում «նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից» բառերով կամ նախատեսել համապատասխան ապրանքները հանելն ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ համապատասխան նշում: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Լիցենզավորման մասին» օրենքի 12.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում նշված «նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը» բառերին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.10.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.10.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պետք է հրապարակի երկակի կամ ռազմական նշանակության չհամարվող ապրանքների ցանկը, որի արդյունքում ականկալվում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված այն ֆինանսական եւ վարչարարական ծախսերը, որոնք առաջանում են արդեն իսկ փորձաքննութուն անցած եւ երկակի կամ ռազմական նշանակություն չունեցող ապրանքների կրկնակի փորձաքննության անհրաժեշտության հետեւանքով: Փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել, որ եթե հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարվեն՝ նախքան փոփոխվող իրավական ակտի ուժի մեջ մտնելը, Պետական եկամուտների կոմիտեն պետք է ապահովի ցանկից այն ապրանքների հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

10.10.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է արդեն իսկ փորձաքննության ենթարկված եւ փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման եւ դրա հիման վրա մաքսային ձեւակերպումների դյուրացման համար ստեղծել իրավական հիմքեր: 

Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկրճատվեն լրացուցիչ վարչարարության եւ ֆինանսական ծախսերը, կբարելավվի գործարար միջավայրը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.10.2024թ.