ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-921-19.09.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-921-19.09.2024-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 24.09.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 24.09.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 22-ին եւ մայիսի 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 92.000.000 եվրո վարկ եւ 16.000.000 դոլար արտոնյալ ֆինանսական միջոցներ՝ Համաձայնագրով սահմանված ծրագրի իրականացման համար: Համաձայնագրի կնքումը միտված է Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման խթանմանը, բնապահպանական կառավարման ոլորտը կարգավորող իրավական շրջանակի բարելավմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն եւ արդարադատության ոլորտների արյդունավետության բարձրացմանը: Վարկը տրվում է հետեւյալ պայմաններով եւ դրույթներով. վարկի գումար՝ 92,300,000 եվրո, դրամաշնորհ՝ 16,000,000 ԱՄՆ դոլար, ծրագրի արտոնյալության աջակցություն «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» կողմից, վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա EURIBOR (18.09.2024թ. դրությամբ՝ 3.239%) + լողացող սպրեդ, 11.06.2024թ. դրությամբ կազմում է 4.561%, պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ, միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի Վարկառուի սեփական միջոցների հաշվին ոչ ուշ քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում, վարկային միջոցների մասհանման եղանակ՝ մեկ տրանշով տրամադրված վարկից մասհանման հայտեր ներկայացնելու միջոցով, վարկի մարման ժամկետ՝ 22 տարի, որից արտոնյալը՝ 8 տարի, վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին, մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2032թ. հունիսի 1-ից մինչեւ 2045թ. հունիսի 1-ը՝ վարկի գումարի 3.57% հավասարաչափ չափաբաժիններով, իսկ վերջին մարումը՝ 2045թ. դեկտեմբերի 1-ին՝ վարկի 3.61%-ի չափով, վարկառուն իրավունք ունի վարկի մասհանված մնացորդի լողացող տոկոսադրույքը փոխարկել ֆիքսված տոկոսադրույքի, եւ հակառակը, ինչպես նաեւ կատարել արժույթի փոփոխություն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.՝ 011 513-668) 26.09.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 22-ին եւ մայիսի 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման խթանման, բնապահպանական կառավարման ոլորտը կարգավորող իրավական շրջանակի բարելավման, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաեւ հակակոռուպցիոն եւ արդարադատության ոլորտների արդյունավետության բարձրացման նպատակով: Համաձայնագիրը կազմված է նախաբանից, վեց հոդվածից, երկու հավելվածից եւ մեկ առդիրից: Համաձայնագրի համաձայն՝ Բանկը համաձայնում է ՎարկառուինՀայաստանի Հանրապետությանը տրամադրել իննսուներկու միլիոն երեք հարյուր հազար (92,300,000) եվրո գումարի չափով վարկ եւ տասնվեց միլիոն (16,000,000) ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհային միջոցներ՝ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 30.09.2024 թ.
|