ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-917-18.09.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-917-18.09.2024-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ նշենք, որ Նախագծին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացությամբ նշված է, որ Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) պարունակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) հակասող բնույթ: Մասնավորապես՝ Համաձայնագրի 15-րդ մասի 15.10-րդ կետում նշված է, որ Համաձայնագրի շրջանակներում ցանկացած պահանջի վաղեմության ժամկետը տասը (10) տարի է, բացառությամբ Համաձայնագրով վճարման ենթակա տոկոսների առնչությամբ ցանկացած պահանջի, ինչը տարբերվում է Օրենսգրքի 332-334-րդ հոդվածներով սահմանված՝ հայցային վաղեմության վերաբերյալ կարգավորումներից: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են քաղաքացիական օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը»: Ինչից բխում է, որ Օրենսգրքով արդեն իսկ կարգավորված է Օրենսգրքի եւ միջազգային պայմանագրի միջեւ հակասության հարցը, եւ Համաձայնագրով Օրենսգրքի կարգավորումներից տարբերվող կարգավորում սահմանելը Օրենսգրքին չի հակասում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 20.09.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 20.09.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ կնքված թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75.000.000 եվրո բյուջետային աջակցության վարկ: Վարկային միջոցներն ուղղվելու են հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը եւ մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն: Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ 1) հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, 2) պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում եւ 3) ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում եւ առավել թափանցիկ կառավարման ապահովում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 25.09.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի հունիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր), բյուջետային աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինասավորման նպատակով: Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից. 1. հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, 2. պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, 3. ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում եւ առավել թափանցիկ կառավարման ապահովում: Համաձայնագրի պայմաններին համապատասխան՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը համաձայնվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել յոթանասունհինգ միլիոն եվրո (75.000.000 եվրո) առավելագույն ընդհանուր գումարի չափով վարկային միջոցներ (այսուհետ՝ Վարկային միջոցներ): Նշենք, որ Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը եւ մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն՝ կայուն եւ ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 24.09.2024 թ.
|