ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-914-17.09.2024-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-914-17.09.2024-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

30.09.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

30.09.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 1953 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված «Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին» եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը, որը հնարավորություն է ընձեռում ստանալ խորհրդատվություն դաբաղի կանխարգելման եւ վերահսկման բոլոր ասպեկտների վերաբերյալ, ինչպես նաեւ օգնում է անդամ երկրներին պայքարել հիվանդության դեմ, եթե այն առաջանա, եւ միավորում է իր ջանքերը դաբաղի կանխարգելման եւ վերահսկման գործում ներգրավված բոլոր այլ կազմակերպությունների հետ: Անդամ պետությունները կարող են օգտվել տեխնիկական խորհրդատվությունից՝ դաբաղի եւ կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների վերահսկման հետ կապված տարաբնույթ հարցերի վերաբերյալ եւ հայցել օգնություն հնարավոր արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի ժամանակ: Միեւնույն ժամանակ, Հանձնաժողովը օգտակար հարթակ է միջազգային փորձի փոխանակումը խթանելու եւ ոլորտի հայ մասնագետների որակավորման բարձրացման համար:

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի համար կառաջացնի լրացուցիչ ծախսեր՝ տարեկան անդավաճարների տեսքով, որը կազմում է տարեկան 4801 ԱՄՆ դոլար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343) 

20.09.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը: 

Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կանոնադրությունը ընդունվել է 1954թ:

Հանձնաժողովի ծրագրի առաջնային նպատակն է հակազդել դաբաղ եւ կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների (FAST) սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար եւ արդյունքում կարող են հանգեցնել մի շարք տնտեսական սահմանափակումների եւ խոչընդոտների: Հանձնաժողովն աջակցում է անդամ երկրներին դաբաղ եւ այլ անդրսահմանային հիվանդությունների հսկողության հարցում եւ տեղեկատվություն է տրամադրում դրանց համաճարակային իրավիճակի մասին: 

Հանձնաժողովի գործառույթներից է նաեւ անդամ երկրներին անհրաժեշտության դեպքում կանխարգելման եւ վերահսկման ուղղությամբ խորհրդատվության տրամադրումը, համաճարակաբանության, հատուկ լաբորատոր սարքավորումների վերաբերյալ դասընթացների եւ վերապատրաստումների կազմակերպումը:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է տարեկան վճարել վարչական բյուջեի իր մասնաբաժինը` համաձայն անդամավճարների սանդղակի` 4801 ԱՄՆ դոլար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

30.09.2024թ.