ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-904-27.08.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-904-27.08.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նոր լրացվող 6-րդ հոդվածի 1.1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերի փոխարեն նշել «կառավարության» բառը, քանզի վերջինս, որպես կրճատ տարբերակ արդեն իսկ կիրառված է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում: Նշված առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 10.09.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 10.09.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել լուծարված Պետական գանձարանի գործառույթներից՝ հարգորոշման եւ հարգադրոշմման սարքավորումների փորձաքննության իրականացնող լիազոր մարմնի գործառույթը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց հանդիսացող «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին փոխանցելու համար: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-83-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել լիազորող նորմ պարունակող նոր մասով, ըստ որի՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը պետք է սահմանվի լիազոր մարմնի կողմից: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 02.09.2024թ.
Կառավարության կողմից ներկայացվել է ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավական հիմքերի ապահովմամբ, մասնավորապես, առաջարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում, որի համաձայն՝ «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումները ենթակա են փորձաքննության, որի իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 09.09.2024թ.
|